Հունվար- հունիս ամիսներին Վրաստան է այցելել երեք միլիոն օտարերկրացի, ինչը 354․4 հազարով ավելին է ՝ անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ (աճ 13․4 տոկոսով), հայտնում է Sputnik-Վրաստանը։
Այցելուների քանակը, որոնք Վրաստանում 24 եւ ավելին ժամ են անցկացրել, կազմել է 1․3 մլն մարդ, ինչը 295․1 հազարով ավելին է 2016-ի նույն ժամանակաշրջանի համեմատ (աճ 29․1 տոկոսով), հայտնում է Զբոսաշրջության ազգային վարչության պաշտոնական ֆեյսբուքյան էջը։
Ամենաշատ այցելուները Ադրբեջանից էին (+7.4%) , Հայաստանից (+16.2%), Թուրքիայից (-15.9%), Ռուսաստանից (+27.5%)։
ԵՄ երկրներից վերջին վեց ամիսներին ամենաշատը Վրաստան են այցելել Ավստրիայի (+54%), Նիդեռլանդների (+ 36%), Գերմանիայի (+32%), Մեծ Բրիտանիայի (+28%), Ֆրանսիայի (+23%) ու Լիտվայի (+17%) քաղաքացիները։
Շատ ավելի հաճախ են սկսել Վրաստան այցելել Իրանից (+223.4%), Ուզբեկստանից (+163%), Սաուդյան Արաբիայից (+159%), Հնդկաստանից (+133%), Իսրայելից (+48%), Չինաստանից (+41%)։
Ինչ վերաբերում է վերջին ամսին, ապա միայն հունիսին Վրաստան է այցելել 666․4 հազար օտարերկրացի, ինչեւ 147․7 հազարով ավելին է անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։
Օտարերկրյա զբոսաշրջությունից եկամուտը 2017-ի առաջին եռամսյակի տվյալներով կազմել է 434․6 մլն դոլար, ինչեւ 82 մլն դոլարով շատ է անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։
ՀՆԱ-ում զբոսաշրջության մասնաբաժինը՝ 2017-ի առաջին եռամսյակի տվյալներով կազմում է 6․8 տոկոս (աճ +0.8%)։ 2016-ին այդ ցուցանիշը կազմում էր 7․1 տոկոս (աճ+11.8%)։
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
09:33
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02