ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունները, որ Հայաստանում կան նպաստավոր պայմաններ նոր բիզնես սկսելու համար, բայց մտահոգիչ է հարկային, մաքսային վարչարարությունը, կարող են հետապնդել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական նպատակներ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Վիլեն Խաչատրյանը նշեց, որ գուցե Ռ. Միլսն այսպես կոչ է անում Հայաստանի իշխանություններին կարգավորել իրավիճակը, որպեսզի ամերիկյան ներդրումները հոսեն դեպի Հայաստան:
«Չի բացառվում, որ ԱՄՆ դեսպանի հայտարարությունները նպատակ ունեն միջավայրը բարելավվել, որպեսզի իրենց բիզնես հնարավորությունները օգտագործեն, ներդրումներ իրականացնեն, իսկ դրա համար ավելի նպաստավոր իրավիճակ է պետք»,- ասաց Վ. Խաչատրյանը:
Տնտեսագետը նշեց, որ հնարավոր է՝ ԱՄՆ-ից ներդրողները այստեղ խոչընդոտների են հանդիպում կամ փորձում են ներդրումներ իրականացնելուց առաջ կանխել հնարավոր խոչընդոտները: «Հայաստանում մեծ տեսակարար կշիռ ունեն ռուսական ներդրումները, սա տարիներ շարունակ այսպես է եղել: Այս գործոնը ևս բացասական ազդեցություն է թողնում, որովհետև խաղի կանոնները տարբեր են»,- ավելացրեց Վիլեն Խաչատրյանը:
Թե որն է պատճառը, որ մրցունակ պայմաններ ներդրողների համար այդպես էլ չեն ստեղծվում, չնայած իշխանությունները հավաստիացնում են, որ իրենց համար սա առանցքային խնդիր է և քայլեր են ձեռնարկում, տնտեսագետը պատասխանեց. «Ցանկացած միջավայր ստեղծելը մեկ օրվա, մեկ ժամվա խնդիր չէ, այն ունի իր պատմությունը: Ներդրողների իրավունքների պաշտպանությունը, հավասար իրավունքները, այսինքն՝ օրենսդրական դաշտը կարևոր է:
Բայց մյուս կողմից էլ՝ ներդրողները նայում են ՀՀ պատմությունը, թե ովքեր են ներդրումներ արել, ինչ են ներդրել և այլն: Երբ մարդը իր հեղինակությունը կորցնում է, բավական երկար ժամանակ է պահանջում, որ այն վերականգնի: Ժամանակին մենք չենք ունեցել նպաստային միջավայր, եկել են մարդիկ ու կորուստներ են ունեցել: Սա ստեղծել է վատ իմիջ: Եվ ներկայիս ներդրողները նայելով այս պատմությունը գուցե հրաժարվում են կապել իրենց կյանքը ՀՀ տնտեսության հետ»:
Խաչատրյանն ասաց, որ ներդրողները երկրի մասին պատկերացում են կազմում նման տեղեկատվության շնորհիվ և հետ բերել ՀՀ վարկանիշը՝ որպես վստահելի ներդրման հարթություն, մեկ կառավարության և մեկ օրվա խնդիր չէ:
«Բոլոր հնարավոր բացասական բծերը, որոնք կան ներդրումային միջավայրում, պետք է վերացնել: Հայաստանն ունի միջազգային հեղինակությունը ներդրումային հարթակներում բարձրացնելու կարիք: Քանի դեռ այս հարցը լուծված չէ, ներդրողները չեն հավատա ու չեն վստահի ՀՀ-ին»,- շեշտեց Վիլեն Խաչատրյանը:
tert.am
10:10
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02