«Այս տարվա մայիսին Հայաստանում արձանագրվել է անշարժ գույքի գների կտրուկ անկում: Համենայն դեպս, այսպիսի պաշտոնական տվյալներ է հրապարակել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը՝ հղում անելով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:
Մասնավորապես՝ Երևանում անշարժ գույքի միջինացված գինը նվազագույնն է անցած 5 տարիներին: Քանի որ անշարժ գույքի գները որոշակի սեզոնային բնույթ ունեն, բերված են անցած հինգ տարիների ընթացքում հենց մայիս ամիսներին գրանցված գները:
Բնակարանները Երևանում թանկացել են 5 տարի անընդմեջ և միայն այս տարվա մայիսին, մեղմ ասած, նվազել են, իսկ ավելի ճիշտ՝ գահավիժել են: Իսկ Կենտրոնում պատկերը այլ է: 2012 թ. մայրաքաղաքի կենտրոնում բնակարանները կտրուկ թանկացել են, այնուհետև մնացել են նույն մակարդակի, իսկ այս տարվա մայիսին կրկին կտրուկ աճել են:
Թե ինչով է պայմանավորված անշարժ գույքի գների այսպիսի պահվածքը, դժվար է ասել: Նախ, պետք է հաշվի առնել, որ խոսքը գների պաշտոնական վիճակագրության մասին է, որն այնքան էլ չի արտահայտում իրական պատկերը:
Անցած մի քանի տարիներին բնակարանները էժանանում էին, սակայն պաշտոնական տվյալներով այդ էժանանալու տեմպը բարձր չէր: Չի բացառվում, որ Անշարժ գույքի կադաստրը պարզապես որոշել է «ռեստարտ» անել իր վիճակագրությունը և իրականությանն ավելի մոտ պատկեր ցույց տալ:
Ամեն դեպքում միայն մեկ տարվա ընթացքում երևանյան բնակարանների միջին գինը, ըստ այս վիճակագրության, նվազել է միանգամից 6,5 տոկոսով: Այս հաշվարկի մեջ չեն մտնում Կենտրոնի բնակարանները, որոնք թանկացել են ավելի քան 5 տոկոսով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
19:05
15:04
14:52
14:35
14:15
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
10:48
14:52 21.08.26
15:04 20.08.26
17:55 20.08.26
12:22 21.08.26
18:13 20.08.26
15:35 20.08.26
11:16 21.08.26
11:05 20.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02