Երեկ` հունիսի 2-ին, Գերմաիան 1 դեմ, 1 ձեռնպահ ձայնովընդունեց «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» խորագիրն ունեցող բանաձևը, որով Առաջին աշխարհամարտին Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որակվեցին իրենց անունով` «Ցեղասպանություն»:
Թուրքիան բազմիցս սպառնացել էր Բեռլինին՝ այդ բանաձևի ընդունումը կանխելու համար։
Գերմանիայում բնակվող թուրքերն արշավ էին սկսել՝ դրա ընդունումը թույլ չտալու համար։
Բեռլինում դրան նվիրված բողոքի ակցիաներ էին անցկացվել։
Սակայն այդ ամենը որևէ կերպ չխանգարեց, որպեսզի Բունդեսթագի պատգամավորները միաձայն ընդունեն Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:
Թե Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը բարոյահոգեբանական կոնտեքստից բացի քաղաքական ինչ նշանակալի զարգացումներ, արդյունք կարող է ապահովել, այս մասին Slaq.am-ը զրուցել է քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի հետ:
‹‹Այդ բանաձևի ընդունումը ոչ այդքան բարոյական, որքան քաղաքական նշանակություն ունի: Դրա մասին բազմիցս է նշվել: Սակայն կարևոր, առանցքային գաղափարներից մեկն այն է, որ Գերմանիան Առաջին համաշխարհայինի ժամանակ հանդիսանում էր Օսմանյան Թուրքիայի դաշնակիցը և այս բանաձևի ընդունմամբ Գերմանիան փաստացի այդ իրադարձության մեղքը որոշ չափով իր վրա է վերցնում››,- նշեց նա:
Քաղաքագետի խոսքով` այս պարագայում Թուրքիայի գործը բավականին դժվարանում է:
‹‹Այսինքն ստեղծվում է մի իրավիճակ, երբ ինչ-որ մեկը Թուրքիայի հետ կիսում է պատասխանատվությունը ցեղասպանության փաստի համար, իսկ Թուրքիան ընդհանրապես հրաժարվում է դա ճանաչելուց: Դա արդեն շատ լուրջ քաղաքական բաղադրիչ է իր մեջ ներառում››,-հավելեց Մինասյանը:
Քաղաքագետը կարևորվում է այս բանաձևի ընդունումը այն պատճառով, որ Գերմանիան Եվրամիության առանցքային երկրներից մեկն է և այս պահին մենք ունենք մի իրավիճակ, երբ Եվրամիության գլխավոր երկու պետություն` Գերմանիան և Ֆրանսիան, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը ››
Այն հարցին, թե արդյոք Գերմանիայից նման արդյունք սպասելի էր, քաղաքագետը նշեց. ‹‹Այս բանաձևը մեկ տարուց ավել է քննարկման թեմա է: Կարծում եմ, որ Թուրքիայի ղեկավարության և անձամբ Էրդողանի կողմից շանտաժը փախստականների հարցի հետ կապված օգնեցին բանաձևի ընդունմանը: Կարելի է արձանագրել, որ բանաձևի ընդունման ժամանակ լուրջ բանավեճ էլ չի եղել, այն ընդունվեց գրեթե միաձայն` 1 դեմ և 1 ձեռնպահ արդյունքով : Կարծում եմ, որ ցեղասպանության թեման լուրջ փաստարկ է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու: Չմոռանանք նաև, որ Գերմանիան կարող է ցեղասպանության իրավական այլ լծակներ օգտագործել Թուրքիայի դեմ››,-ընդգշեց Ս. Մինասյանը:
Նշենք, որ հունիսի 7-ին սպասվում է Էրդողան-Մերկել հանդիպում:
Դուսյա Ղազարյան
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47