Հայաստանի համար ռազմական ուժերի արդիականացումը կարևոր է հիմնախնդիր է, և այստեղ ՆԱՏՕ-ն կարող է կարևոր դեր խաղալ. Երևանում կազմակերպված «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության և անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» թեմայով քննարկմանն այսպես ասաց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:
«ՆԱՏՕ-ն հուսալի գործընկեր է, նրա նպատակն է ապահովել խաղաղություն և կայունություն»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանի դեպքում չկա հակասություն ՀԱՊԿ-ին անդամակցության և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության միջև:
«Մենք ոչինչ չենք պարտադրում: Համագործակցությունը Հայաստանի հետ խիստ թափանցիկ է»,- ասաց նա՝ նշելով, որ ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ համագործակցում է բանակ-հասարակություն կապի ամրապնդման, բանակում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման և կրթական ծրագրերի իրականացման ոլորտներում:
ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանը քննարկմանը նաև առաջարկեց, որ Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին ևս քննարկման հրավիրեն և պարզեն, թե ՌԴ-ն ինչ վերաբերմունք ունի Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության վերաբերյալ:
ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յեժի Նովակովսկին ևս նշեց, որ ՆԱՏՕ-ն որևէ կառույցի դեմ ուղղված չէ:
«Անկեղծ ասած, ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ուղղված չէ, այլ ուղղված է մեր ներքին կարողությունների ամրապնդմանը: Չնայած Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությանը, մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ»,- ասաց նա:
15:33
15:13
14:56
14:45
14:43
14:36
14:22
14:08
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
11:33
11:05
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42