Ադրբեջան ժամանող ՌԴ մի շարք քաղաքացիներ ենթարկվում են խտրականության ադրբեջանցի պաշտոնատար անձանց կողմից: Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես բացատրել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում, տարեսկզբից ի վեր ՌԴ 25 քաղաքացու արգելվել է մուտք գործել Ադրբեջան: ԱԳՆ-ի տեղեկություններով՝ որպես կանոն՝ ՌԴ քաղաքացիներին ժամեր շարունակ պահել են Բաքվի օդանավակայանում, մի շարք դեպքերում՝ առանց սննդի, ջրի և բժշկական օգնության, այնուհետև բռնի կերպով հետ ուղարկել իրենց հաշվին: Նախարարությունում պարզաբանել են, որ նման վերաբերմունքի համար հիմք են հանդիսացել հայկական անունները, ազգանունները, հայրանունները:
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Մոսկվան բազմիցս պահանջել է Բաքվից «դադարեցնել այդ վրդովեցնող պրակտիկան, քննություն իրականացնել և համապատասխան գնահատական տալ պաշտոնատար անձնաց պահվածքին», սակայն «միջադեպերի քննություն չի իրականացվել»:
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխան նոտայում ասվում է, որ Ադրբեջանը «ստիպված է կիրառել մի շարք անձանց նկատմամբ համապատասխան քայլեր՝ անցանկալի իրադարձությունները կանխելու համար»՝ ընդգծելով, որ այդ պատասխանն «անբավարար է»:
Մոսկվայում հայտարարել են, որ կշարունակեն պահանջել «վրդովեցուցիչ խտրական պրակտիկայի դադարեցում»:
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
09:33
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02