Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են այն փաստը, որ խտրականություն են դրսևորում այդ երկիր այցելող Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ունեն հայկական ազգանուններ կամ հայկական ծագում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի»-ն, խնդրի առնչությամբ ՌԴ արտաքին գործերի նախարարության կողմից հնչեցված մտահոգությանը պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը:
Նա չի հերքել, որ նման խտրականություն իսկապես դրսևորվում է՝ պատճառաբանելով իրենց նման գործելաոճն այն շինծու մեղադրանքով, թե իբր այդ ՌԴ քաղաքացիները «կարող են Ադրբեջանում սադրանքներ իրականացնել»: «Մենք անվտանգության նման քայլեր ենք ձեռնարկում և այս մասին հայտնել ենք ռուսական կողմին»,- ասել է Հաջիևը:
Ռուսաստանի Դաշնությունը պահանջել է Ադրբեջանի իշխանություններից դադարեցնել խտրական վերաբերմունքն այդ երկիր ժամանող այն ՌԴ քաղաքացիների նկատմամբ, ովքեր ունեն հայկական ազգանուններ: «Ստիպված ենք հաստատել, որ Ադրբեջան ժամանող ռուսաստանցիներն իսկապես խտրականության են ենթարկվում էթնիկ սկզբունքի հիման վրա: Շարունակում ենք պահանջել դադարեցնել այդ զայրացնող խտրական գործելաոճը, որը չի համապատասխանում երկու երկրի միջև բարեկամական հարաբերություններին: Բնականաբար, եզրակացություններ ենք անելու ստեղծված իրադրությունից»,- հայտարարել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ 2017 թվականի ընթացքում ՌԴ 25 քաղաքացու արգելել են մուտք գործել Ադրբեջան: Նրանց մի քանի ժամով սպասեցրել են, որոշ դեպքերում անգամ առանց ուտելիք, ջուր և բժշկական օգնության, այնուհետև իրենց իսկ հաշվին հետ էին ուղարկել: Որպես պատճառաբանություն է նշվել նրանց հայկական ազգանունները, սակայն եղել են նաև դեպքեր, երբ «ռուսական ազգանուններով, անուններով ու հայրանուններով անձանց հարցաքննել են հայկական նախնիներ ունենալու փաստը բացահայտելու նպատակով»:
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
09:33
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02