ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով Հանրային Հեռուստաընկերության «Օրակարգ» ծրագրի հարցերին, հայտարարել է, որ Ադրբեջանի` հետաքննության մեխանիզմի ներդրումից հրաժարվելն ուղղված է իր իսկ կողմից շարունակական սադրանքների կազմակերպման մեղքը հայկական կողմերի վրա բարդելու ձգտմանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է փոխանախարարի պատասխանները:
– Պարո՛ն Քոչարյան, ինչիպիսի՞ գնահատական կարելի է տալ Ադրբեջանի` իրադրության սրման վերջին գործողություններին:
– Սա Բաքվի` հարևան ժողովրդի հանդեպ ատելության և սեփական ժողովրդի արյան վրա հիմնված ժառանգական ռեժիմի հերթական հանցագործությունն է:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի` հետաքննության մեխանիզմի ներդրումից հրաժարվելն ուղղված է իր իսկ կողմից շարունակական սադրանքների կազմակերպման մեղքը հայկական կողմերի վրա բարդելու ձգտմանը:
Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-1995 թթ. ռազմական գործողությունների և կրակի դադարեցման եռակողմ` Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, համաձայագրերով իր միջազգային պարտավորությունները, հրաժավում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի` կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված համաձայնությունների կատարումից և շարունակում է զինված սադրանքներ նախաձեռնել Արցախի և Հայաստանի դեմ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում այդ սադրանքների արդյունքում բոլոր զոհերի համար պատասխանատվությունը` անկախ նրանց ազգային պատկանելիությունից:
– Ինչպե՞ս կմեկնաբանեք վերոնշյալ իրադրության առնչությամբ Թուրքիայի ԱԳ նախարարության արձագանքը:
– Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից նախաձեռնված ագրեսիայի ժամանակ Թուրքիան ոչ միայն չի դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորումը, այդ թվում երեխաների սպանությունը, տարեց մարդկանց բարբարոսաբար անդամահատումը, գերի ընկած հայ զինվորների` ԴԱԵՇ-ի ոճով գլխատումը, այլ, ըստ էության, խրախուսել է այդ ռազմական հանցագործությունները:
Մյուս կողմից Թուրքիան հայտարարում է, որ դատապարտում է հենց Ադրբեջանի կողմից նախաձեռնված սադրանքի արդյունքում ադրբեջանական խաղաղ բանկչության շրջանում եղած զոհերը` չնշելով, որ դրա հիմնական պատճառը պաշտոնական Բաքվի` իր խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու քաղաքականությունն է:
Ստացվում է` Թուրքիայի համար դատապարտելը կամ ցավակցելը պայմանավորված է միայն ազգային պատկանելությամբ, ինչը որևէ քաղաքակիրթ մեկնաբանությունից դուրս է:
14:02
12:33
12:04
11:11
18:33
18:15
17:47
17:23
17:09
11:47
11:25
11:04
10:35
10:17
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
17:23 21.12.24
11:04 21.12.24
11:25 21.12.24
10:17 21.12.24
18:15 21.12.24
17:47 21.12.24
12:04 22.12.24
17:09 21.12.24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 | 31 |
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58
09:45
09:33
09:15
09:02
09:58
09:44
09:35
09:14
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:14
09:02
09:53
09:17
09:02
09:52
09:37
09:27
09:14
09:02
09:46
09:37
09:26
09:15
09:15
09:02
09:44
09:35
09:26
09:13
09:02
09:17