Հուլիսի 5-ին Մոսկվայում Սբ. Դանիել վանքում գտնվող առաջնորդարանում տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի ու Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա. Պատրիարքի հանդիպումը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն ընդգծել է Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների միջև առկա եղբայրական կապերը և գործակցությունը, ինչպես նաև երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ Նա նաև նշել է, որ հայ ժողովրդի դարավոր պատմությունից և մշակույթից զատ Հայաստանը հարուստ է նաև իր հուշարձաններով, յուրահատուկ բնությունով և իր ուրույն տեղն է գրավում Հարավկովկասյան տարածաշրջանում։
Խոսելով հայ ժողովրդի և Ռուսաստանի հայ համայնքի կյանքում եկեղեցու առանձնահատուկ առաքելության մասին` դեսպան Տողանյանն ընդգծել է Ռուս Ուղղափառ եկեղեցու և անձամբ Նորին Սրբության դերը ռուսաստանաբնակ հայ ժողովրդի հոգևոր-ազգային կյանքի առաջընթացին սատարելու գործում։ Դեսպանը նաև անդրադարձել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հիմնադրման 300-ամյակի շրջանակներում անցկացվող միջոցառումներին։
Կողմերն անդրադարձ են կատարել արտաքին քաղաքականությունում բազմաթիվ հարցերի շուրջ երկու երկրների համահունչ դիրքրոշմանը՝ կարևորություն տալով տնտեսական և մշակութային երկկողմ համագործակցությանը։ Պատրիարք Կիրիլը ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու հետ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման կարևորությունը։
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձել է նաև 2011թ-ին Հայաստան կատարած իր այցին, որի շրջանակներում մասնակցել էր Երևանում կայացած Ռուսաստանի և Կովկասի կրոնական առաջնորդների եռակողմ խաղաղարար հանդիպմանը՝ ուղղված Արցախյան հակամարտության կարգավորմանը։
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44