ԱԺ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններն ապահովել են անհրաժեշտ 54 ձայնը, և անկախ նրանից, թե «Ծառուկյան» դաշինքը կմասնակցեր քվեարկությանը, թե ոչ, բյուջեի կատարողականն անցնում էր»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, ընդդիմադիր գործիչների մտահոգությունները, որ եթե «Ծառուկյան» դաշինքը չմասնակցեր, բյուջեի կատարողականը չէր անցի, իրականության հետ որևէ աղերս չուներ:
«53 կողմ ձայն էր անհրաժեշտ, ապահովվել է 54 կողմ, որևէ խնդիր չկա: Տեսանյութը կա, կարող եք մեկ անգամ ևս նայել: Որևէ մեկը որևէ մեկի տեղը չի քվեարկել: Մարգարիտ Եսայանը գործուղման էր, դիմում էր գրել, որ կողմ է քվեարկում: Վահան Հարությունյանի կոճակը տեխնիկական պատճառով չի աշխատել, բայց դահլիճում հայտարարվել է, որ նա ներկա է և կողմ է քվեարկել»,- ասաց Է.Շարմազանովը:
Նշենք, որ այսօր ԱԺ-ում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը: «Ելք» խմբակցությունը դեմ քվերակեց հաշվետվությանը: Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ասաց. «Կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ ընդդիմությունը չքվեարկեր, քանի որ խորհրդարանական մեծամասնության ձայները բավարար չեն, որ հաշվետվությունը հաստատվի»: «Ծառուկյան» դաշինքից Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ իրենք խմբակցությունում քննարկել են, բնականաբար դեմ են, հիմնավորումները ներկայացրել են, բայց այս պահին չքվեարկելու մեջ որևէ հիմքեր չեն տեսնում: Քվեարկությունից հետո Փաշինյանը հայտարարեց՝ իրենց հաշվարկը ճիշտ էր, եթե ընդդիմությունը չքվեարկեր, հաշվետվությունը չէր հաստատվի:
Հաշվետվությանը դեմ էր քվեարկել 22 պատգամավոր, 1 հոգի՝ ձեռնպահ:
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02