Այս տարվա սկզբից Ադրբեջանը գնում է լարվածության աստիճանական մեծացման, ընդ որում` դա անում է տարբեր մակարդակներով, տարբեր ձևերով իրականացվող գործողություններով: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, փորձագետ Ստյոպա Սաֆարյանն այս մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական շփման գծում վերջին օրերի լարվածությանը:
«Այս համատեքստում արժե հիշատակել զորավարժությունների անցկացումը, այդ թվում՝ թե՛ Թուրքիայի հետ համատեղ, թե՛ եռակողմ՝ Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա ձևաչափով: Իրավիճակը շատ նման էր 2014 թ. ստեղծված վիճակին: Եկեք մի բան հասկանանք. պլանավորված զորավարժությունները, դրանց պլանավորումն արդեն իսկ որոշակի սցենար ունի»,- վերլուծել է Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում էր այս օրերին շփման գծում, Ալիևը, թերևս, բավականին վաղ էր պլանավորել: Փորձագետի գնահատմամբ՝ ակնհայտ էր, որ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Ալիևը ռազմական գործողությունների վերսկսման նոր մոդելի փնտրտուքի մեջ է լինելու:
«Նա մինչև այդ փորձարկել էր լայնամասշտաբ պատերազմի սպառնալիք կամ սարսափ ստեղծելու ստրատեգիան 20014 թ., 2015 թ. կրկին գործարկել էր քաղաքացիական բնակավայրերը ռմբակոծելու, գնդակոծելու ստրատեգիան, ինչը տեսանք Տավուշում և այլ սահմանամերձ վայրերում, վերջապես 2016 թ. կար լոկալ պատերազմի ստրատեգիան, 2014 և 2015 թթ. իրադարձությունները տարածվում էին նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի երկայնքով»,-հիշեցրել է Ստեփան Սաֆարյանը:
Այս մոդելների փորձարկումից հետո Ադրբեջանին ակնհայտորեն պետք էր մեկ այլ բան, ըստ փորձագետի, որովհետև բոլոր մոդելների դեպքում, ըստ էության, խոշոր հաշվով նա խնդիր չլուծեց, անգամ քառօրյա պատերազմում:
«Պլանավորումը համընկնում էր բավականին հետաքրքիր մի շարք իրադարձությունների հետ, այդ թվում՝ մի շարք խոշոր վեհաժողովների հետ, և Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողով, և ՆԱՏՕ-ի վեհաժողով, և Մեծ քսանյակը, տեղի ունեցավ ԵԽԽՎ-ն»,-պարզաբանել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավարը:
Վերադառնալով զորավարժությունների թեմային՝ փորձագետը նկատել է, որ ադրբեջանական կողմը տարբեր մակարդակներում՝ և՛ ուժի ցուցադրության միջոցով, և՛ պրովոկացիայով, և՛ դիվերսիաներով, և՛ բնակավայրերի գնդակոծություններով փորձեց լայնամասշտաբ ռիսկերը մեծացնել:
«Ես գրեթե համոզված եմ, որ հաշվարկը չափազանց պարզ էր, չափազանց հստակ՝ սադրել, հասնել հայկական կողմի պատասխան գործողություններին և այս միջազգային հանդիպումներում, կլինի Մեծ քսանյակ, կլինի առաջիկայում արտգործնախարարների հանդիպում Վիենայում, կլինի Խորհրդարանական վեհաժողով, հասնել որոշակի գնահատականների և ձևակերպումների»,-վստահեցրել է Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, որ այսպիսի մեծ միջոցառումներից առաջ Ալիևը մթնոլորտը շիկացրել է:
«Այնուամենայնիվ, Ալիևին դա չի հաջողվելու, որովհետև թե Միացյալ Նահանգների պաշտոնական արձագանքը, թե Մինսկի խմբի արձագանքը լավագույնս ցույց են տալիս, որ Ալիևը շանս չունի»,-վստահեցրել է Ստեփան Սաֆարյանը:
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
10:49
10:29
10:16
10:02
16:43
16:18
16:18
16:02
14:58
14:04
13:29
11:01
10:14
20:53 03.05.26
14:58 04.05.26
19:03 03.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
20:12 03.05.26
13:29 04.05.26
20:19 03.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44