Հուլիսի 7-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանն այցելել է Հանոյի համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի նախագահ, դոկտոր-պրոֆեսոր Նգույեն Դին Լուանի հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության բնագավառում հայ-վիետնամական համագործակցության զարգացման հեռանկարները, երկու երկրների լեզուների ուսուցման համատեղ ծրագրեր կազմակերպելու հնարավորությունը:
Դեսպան Վարդանյանն առաջարկել է Երևանի պետական համալսարանի և Հանոյի համալսարանի միջև ստորագրել համագործակցության փաստաթուղթ՝ երկու համալսարաններում փոխադարձաբար հայերեն և վիետնամերեն լեզուների ուսուցման ամբիոններ հիմնելու, ինչպես նաև կարճատև դասընացներ կազմակերպելու հնարավորությամբ:
Նգույեն Դին Լուանը, նշելով կրթության բնագավառում նախկին տարիներին ունեցած փորձը և ողջունելով նշված ուղղություններով համագործակցության ծրագրերը, տեղեկացրել է, որ իրենք պատրաստակամ են հայաստանյան բուհերի հետ համագործակցություն ծավալել և այդ նպատակով համապատասխան քայլեր ձեռնարկել:
Զրուցակիցները նշել են նաև, որ առաջիկայում ԵԱՏՄ-Վիետնամ առևտրատնտեսական հարաբերությունների ակնկալվող ակտիվության լույսի ներքո տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության զարգացման համար անհրաժեշտ կլինեն լեզվին տիրապետող մասնագետներ:
Դեսպան Վարդանյանը Հանոյի համալսարանի նախագահ Նգույեն Դին Լուանին հրավիրել է Հայաստան՝ երկրի մշակույթին և կրթական համակարգին տեղում ծանոթանալու համար:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01