2017 թվականի հունիսի 27-ի դրությամբ տեսանկարահանող սարքերի միջոցով վերահսկվում է Երևան քաղաքի 121 խաչմերուկի և 4 փողոցի առանձին հատվածների երթևեկությունը, իսկ հանրապետական և համայնքային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին շահագործվում է 177 լուսանկարահանող-արագաչափ սարք, որից 92-ը՝ Երևան քաղաքում:
Լուսանկարահանող և տեսանկարահանող սարքերի շահագործումը սկսվել է 2012 թվականից: Մինչև սարքերի տեղադրումը՝ 2011թ-ին 2319 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, իսկ 2012, 2013, 2014, 2015 և 2016 թթ. համապատասխանաբար՝ 2602, 2824, 3156, 3399 և 3203 ՃՏՊ:
Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Չնայած ճանապարհատրանսպորտային պատահարների աճին, դրանց հետևանքով զոհերի թիվը ոչ թե աճել է, այլ՝ նվազել: Եթե 2011թ-ին՝ մինչ արագաչափերի և տեսախցիկների շահագործումը, ՃՏՊ-ների հետևանքով զոհվել էր 327 մարդ, ապա դրանից հետո՝ 2012թ եղել է 311 զոհ, 2013թ-ին` 316, 2014թ-ին՝ 297 և 2016թ-ին՝ 267 զոհ: Միայն 2015թ-ին է, որ ՃՏՊ-ի հետևանքով ավելի շատ՝ 346 զոհ է եղել, քան 2011թ-ին:
Զոհերի կրճատման մասին առավել ամբողջական պատկեր ստանալու համար նշենք, որ 2012 թվականի հունվարի 16-ից լուսանկարահանող-արագաչափ սարքերը կիրառվել են հիմնականում Երևան քաղաքում, և նախքան կիրառումը առկա էր զոհերով և վիրավորներով ՃՏՊ-ների հետևյալ վիճակագրությունը՝ 2009թ-ին՝ 72 զոհ, 2010թ-ին՝ 81, 2011թ-ին՝ 92, 2012թ-ին՝ սարքերի գործարկումից հետո՝ 63 զոհ:
Ինչ վերաբերում է ՃՏՊ-ների հետևանքով վիրավորումներին, ապա դրանք նույնպես տարեց-տարի աճ են գրանցել: 2011թ-ին վիրավորվել է 3354 մարդ, իսկ արդեն 2016թ-ին՝ 4451:
15:33
15:13
14:56
14:45
14:43
14:36
14:22
14:08
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
11:33
11:05
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42