1in.am - Որպես կանոն, երբ ինտեգրվում ես մի համակարգի, որի վրա ազդել չես կարողանում, ապա ընդօրինակում ես հենց նրա խաղի կանոնները: ՀՅԴ-ն իշխանությանը հերթական անգամ մաս կազմեց համակարգային բարեփոխումներ իրականացնելու բարձրագոչ հայտարարություններով: Ի սկզբանե պարզ էր, որ գործ ունենք բլեֆի հետ, և ՀՅԴ-ի ու Սերժ Սարգսյանի պայմանավորվածությունները ոչ թե համակարգային բարեփոխումների, այլ իշխանության նոր կոնֆիգուրացիայի շուրջ են:
ՀՅԴ-ն և նրա նախարարները շատ արագ կերպարանափոխվեցին` շուտով, քաղաքական և բարոյական առումով, ոչնչով չտարբերվելով կոռուպցիոն համակարգի կարկառուն ներկայացուցիչներից: Ասվածի լավագույն դրսևորումը պատգամավոր Արծվիկ Մինասյանի և նախարար Արծվիկ Մինասյանի կերպարների կոնտրաստն է:
Խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո ՀՅԴ-ն փոխեց իր դաշնակցական մարզպետին: Դա ինչ-որ կերպ կարելի էր բացատրել խորհրդարանական ընտրությունների արդյունքներով` չնայած դրանց համար Շիրակի մարզպետը պետք է արժանանար ոչ թե հարազատ կուսակցության անվստահությանը, այլ շնորհակալությանը, որովհետև մարզում ՀՅԴ-ն ստացել էր պատկառելի ձայներ:
Երեկ հայտնի է դարձել, որ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Նրան փոխարինելու է ՀՅԴ-ի Երևանի կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանը: Ընդ որում, դաշնակցական ղեկավարությունն ասում է, թե գոհ է Գյոզալյանի աշխատանքից:
Տեղի ունեցածի մեջ կարիք չկա քաղաքական կամ գաղափարական մոտիվներ փնտրել: ՀՅԴ-ն ընդօրինակել է այն համակարգի բարքերը, որում գործում է: Հայաստանի համակարգում պաշտոնի նշանակման համար «մուծվում» են, հետո նոր նշանակված նախարարին կամ մարզպետին «մուծվում» են նրանց ենթակաները՝ պաշտոնները չկորցնելու համար: Մի խոսքով` երբ Դաշնակցության համար իր կադրերին փոխելը դարձել է «մի բաժակ ջուր խմելու» պես մի բան, դա օրինաչափ է` ոչ թե քաղաքական, այլ քրեաօլիգարխիկ համակարգի տրամաբանությամբ, որի «հարազատ որդին» է դարձել ՀՅԴ-ն:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01