Գորիսի ավագանու հունիսի 28-ի նիստի ընթացքում ավագանու անդամ Կարեն Լազարյանը բարձրացրել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին Գորիս հրավիրելու հարցը: Ավագանու անդամը նշել է, որ մարզպետին դեմքով չեն ճանաչում, առաջարկել է, որպեսզի Հակոբյանը հաշվետվություն տա 10 ամիսների իր գործունեության վերաբերյալ:
Ավագանու անդամները բարձրացված խնդրի վերաբերյալ միաձայն որոշել են ուղերձ պատրաստել և ուղարկել վարչապետ Կարեն Կարապետյանին:
Խնդիրը ոչ Գորիսի ավագանին է և ոչ էլ` Սյունիքի մարզպետը։ Գորիսում տեղի է ունեցել իրադարձություն, որը խորհրդանշական է և վկայում է համակարգի ներսում նոր լուրջ վերադադավորումների մասին: Բանն այն է, որ Գորիսի քաղաքային իշխանությունը շարունակում է գտնվել Սյունիքի նախկին սկանդալային մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկաի վերահսկողության տակ: Խաչատրյանը Հայաստանի քրեաօլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչներից մեկն էր, ով առաջինն ընկավ Կարեն Կարապետյանի «նոր ոգու» հարվածի տակ` փոխարինվելով Կարապետյանի յուրայինով: Հիմա, Լիսկան, Գորիսի ավագանու միջոցով, ուղերձ է հղում Կարեն Կարապետյանին, որ նրա սիրելի մատզպետ Վահե Հակոբյանը չի վերահսկում իրավիճակը Սյունիքում: Զուտ մարդկայնորեն` սա Խաչատրյանի փոխադարձ «ապտակն» է Կարեն Կարապետյանին, ում «արիստոկրատ» ճաշակը չէր հանդուրժել Խաչատրյանի «բռի» ներկայությունը:
Սակայն տեղի ունեցածն, անկասկած, ավելի խորքային ու երկրի մասշտաբով տեղի ունեցող գործընթացի բաղկացուցիչ է: Երբ Սուրիկ Խաչատրյանը պաշտոնանկ արվեց, անգամ հեռացվեց ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից, նեղացածի կեցվածք չընդունեց և շարունակ բարձրաձայնում էր Սերժ Սարգսյանի հանդեպ իր հավատարմության մասին: Գրեթե կասկածից դուրս է, որ Սուրիկ Խաչատրյանը Գորիսի ավագանու որոշումը նախաձեռնել է ոչ առանց Սերժ Սարգսյանի իմացության:
Առհասարակ` այնպիսի տպավորություն է, որ «նոր ոգին» անհրաժեշտություն էր մինչև ընտրությունները, իսկ դրանից հետո քրեաօլիգարխիան փաստացի վերականգնում է իր դիրքերը: Գագիկ Բեգլարյանը ռեաբիլիտացվեց` եղբորը պատգամավոր դարձնելով, Միհրան Պողոսյանը ոչ միայն մանդատ ձեռք բերեց, այլև չի թաքցնում գործադիր վերադառնալու իր հավակնությունը, կարծես թե` հիմքեր են նախապատրաստվում Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերադարձի համար: Այսինքն, սրբագրվում են Կարեն Կարապետյանի «նոր ոգու» հետևանքները: Նման դեպքերում` պաշտոնյան կամ հրաժարական է տալիս, կամ էլ` պայքարում է իր սկզբունքների համար: Կարեն Կարապետյանի պարագայում` չենք տեսնում թե՛մեկը, թե՛ մյուսը։ Մնում է ենթադրել, որ նա ոչ թե օրակարգ է թելադրում, այլ հոժար կամքով սպասում է, թե երբ Սերժ Սարգսյանի օրակարգում կհայտնվի իր պաշտոնանկության հարցը:
Աղբյուրը՝ 1in.am
22:45
22:19
22:02
15:35
15:17
14:53
14:49
14:22
14:09
13:59
13:45
13:27
11:44
11:22
11:05
10:44
10:34
10:16
10:07
23:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33