Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի գլխավորած պատվիրակությունն ուրբաթ Բաքվում հանդիպել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի հետ, գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը։
Թուրք վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մասնակցում են մի շարք համատեղ նախագծերի իրականացմանը:
«Այնպիսի նախագծեր, ինչպիսին են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, TANAP-ը և TAP-ը, դրանց վառ օրինակներն են: Երկու երկրներին միավորում են ընդհանուր արժեքներ, և ոչ ոք չի կարող վնասել այդ բարեկամությանն ու եղբայրությանը»,- ասել է Յըլդըրըմը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը։ Թուրք վարչապետն ասել է, թե պատմությամբ պետք է զբաղվեն պատմաբանները և որ «չի կարելի քաղաքական նպատակներով օգտագործել մեկդարյա վաղեմության դեպքերը»։
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, ապա նա նշել է, որ Թուրքիան այս հարցում միշտ գտնվում է Ադրբեջանի կողքին։
«Թուրքիան և Ադրբեջանը միասին ունակ են լուծել ցանկացած խնդիր»,- ասել է նա:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02