Ազգային ժողովում այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016թ-ի տարեկան գործունեության հաշվետվության քննարկմանն իր ելույթի ժամանակ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցրեց, թե արդյոք «ջերմային ֆոնի բարձր պռեսինգի՞ց է, որ տարօրինակ հայտարարություններ են հնչում»։
Որպես մեկ այլ տարօրինակ հայտարարությունը պատգամավորը մատնացույց արեց գլխավոր դատախազի պնդումը, թե դատախազությունում կոռուպցիոն ռիսկերը զրոյացված են:
«Ի դեմս 330 դատախազների ունենք սրբադասության հավակնորդներ և ի՞նչ է մնում՝ դիմել Մայր աթո՞ռ՝ 330 դատախազին սրբակարգելու համար»,- ասաց նա և անցավ արդեն ԿԸՀ հաշվետվությանը:
«Լսեցինք մեկ այլ հաշվետվություն, զարմանալի ստերիլ, ջերմոցային միջավայրի վերաբերյալ: Պարոն Մուկուչյան, ո՞ւմ հայտնի չէ, որ մեր երկրում կա տոտալ անվստահություն ընտրությունների նկատմամբ»,- ասաց նա և նշեց, թե իշխանություններն օգտագործել և օգտագործում են վարչական ռեսուրս:
Դիմելով Տիգրան Մուկուչյանին՝ Նաիրա Զոհրաբյանը հարցրեց, թե ինչպես է լինում, որ բոլոր ՔԿՀ-ներում, հոգեբուժարաններում այդ «կոնտինգենտը» գնում և իշխանությանն է ընտրում:
«Ամեն ինչ կարելի է արդարացնել, այ՛ո, մեր երկրում օրենքը շատ բան թույլ չի տալիս, մենք էլ Ընտրական օրենսգիրք փոխեցինք, որ օնլայն հեռարձակվեր քվեարկությունը տեղամասերից, բայց չգիտես ինչու խափանվեց»,-ասաց նա:
Պատգամավորը նաև նկատեց, որ ռեյտինգային համակարգը բացարձակ ապաքաղաքական համակարգ է և պետք է մտածել այդ ընտրակարգը փոխելու մասին:
«Ինչքան էլ փորձենք շտկել, քանի դեռ գործում է՝ հաղթողին ամեն ինչ, պարտվողին ոչինչ, այս վիճակն է մնալու: Հանրությունը, քաղաքացին մեղավոր չէ, որ չի վստահում քո Ընտրական օրենսգրքին, մեղավորը իշխանությունն է՝ իմիտացիոն հայտարարությունների համար»,-ասաց նա:
tert.am
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02