Այսօր ԱԺ-ում քննարկվում է «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդումը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ ՀՀԿ-ականները սիրում են անընդհատ կրկնել, թե իրենք ստացել են ժողովրդի վստահության քվեն, և առաջարկեց հասկանալ, թե ինչ և ինչպես են ստացել ՀՀԿ-ականները:
«Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրը ահազանգեր ստացվեցին, որ ՀՀԿ բոլոր շտաբներում բաժանվում են ընտրակաշառքներ: Առաջին անգամն էր, երբ մեզ հաջողվեց ձեռք բերել կոնկրետ ապացույցներ»,- ասաց նա՝ ներկայացնելով իրենց հայտնաբերած մի քանի փաստաթղթեր, թե օրինակ՝ ինչ պետք է անի իրեն հարգող ընտրակաշառք բաժանողը:
«Ըստ այդ փաստաթղթի՝ ընտրակաշառք բաժանողը առաջինը պետք է ասի՝ բարև ձեզ: Շարմազանովն էլ է շատ սիրում ասել՝ բարև ձեզ, և ամեն անգամ, երբ ասում է, ես այս փաստաթուղթն եմ հիշում»,- ասաց Փաշինյանը՝ ներկայացնելով նաև ուղեցույցի մյուս կետերը:
Խոսելով վերջին կետի մասին, թե՝ բոլորի մեջքին կանգնած են, դուխով, Փաշինյանը դա բացատրեց նրանով, որ գլխավոր դատախազը, ԿԸՀ նախագահը, բոլորը տեղյակ են դրանից:
«Փաստաթղթերից մեկից իմանում ենք, որ 4/01 ընտրական տեղամասի պատասխանատու Հովհաննես Գլաստյանը 6 մլն 250 հազար դրամ է ստացել՝ 600 կողմ ձայն ապահովելու համար, 4/15 տեղամասի պատասանատու Մինաս Շահինյանը 6 մլն 250 հազար դրամ է ստացել՝ 600 ձայն ապահովելու համար»,- ասաց նա՝ նշելով ևս մի քանի անուն, և ընդգծելով, որ ըստ հայտնաբերված փաստաթղթերի՝ նաև ոստիկանության ծառայողների ցուցակներ են ուղարկվես ՍԱՍ սուպերմարտի «ախրանայի պետին»:
«Գործում է հանցավոր խումբ՝ ՀՀԿ-ն, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է: Ամենամեծ պրոբլեմն այն է, որ ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիները բազմաթիվ ստահակների և հանցագործների թույլ են տվել մտնել իրենց ննջարաններ և բաղնիքներ»:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01