Առաջին ներդրումների հոսքը Արփիի ենթաշրջանը կդարձնի տարածաշրջանի ամենաակտիվ զբոսաշրջային կետերից մեկը: Այսպիսի հայտարարություն է արել տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը «Հանրային» հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում:
Ըստ նրա՝ Արփի լճի շուրջ ձևավորել է խոշոր կլաստեր: 11-12 բնակավայր միավորվել է, ձևավորվել է Բերդաշենի տարածաշրջանի խոշորացված համայնքը:
«Այս լիճը մեծ գրավչություն ունեցող էկոլոգիական, բնապահպանական և տուրիստիկ կենտրոն է: Մեր առաջին ծրագրով նախատեսված է այս լճի շրջակայքում զարգացնել տուրիզմը: Հիմա էլ տարվա ընթացքում շուրջ 100 և ավել եվրոպացիներ գալիս են այս տարածք, քանի որ սա հարավկովկասյան եզակի կենտրոններից մեկն է, որտեղ հատուկ թռչուններ են դեռևս գոյատևում, սպեցիֆիկ բուսական աշխարհ կա»,-տեղեկացրել է Դավիթ Լոքյանը:
Նրա տվյալներով՝ մարդիկ գալիս են այս տարածքում 2-3 շաբաթ ուսումնասիրություններ կատարելու, բայց այնտեղ բացարձակապես ենթակառուցվածքային ապահովվածություն չկա:
«Չունենք նորմալ ջուր, չունենք նորմալ հյուրատներ, չունենք նորմալ սնվելու օբյեկտներ, իսկ այս տարածքը հզոր տուրիստական գոտի կարող է լինել նաև ձմեռային տուրիզմի համար, այս տարածքը հզոր պոտենցիալ ունի նաև գյուղատնտեսության զարգացման համար՝ միս, կաթ և այլն արտադրելու համար»,-ասել է նախարարը:
Անդրադառնալով տուրիզմի զարգացմանը՝ գնային քաղաքականության տեսանկյունից, նա ասել է, որ աշխարհում մրցակցությունը շատ բարձր է: Ցանկացած երկիր, ցանկացած մասնավոր ձեռնարկություն փորձում է սակագնային այնպիսի քաղաքականություն վարել, որ կարողանա տուրիստ բերել, կարողանա իր շրջանառությունն ապահովել:
«Մենք չպետք է մոռանանք, որ այս ոլորտների մեր բիզնեսները նոր են ձևավորված, և այստեղ ունենք մարկետինգի գաղափարախոսության պակաս, դժվարություններ: Սեզոնի կարճությունը մասնավոր բիզնեսին ստիպում է որոշակի թանկ գներ դնել»,-ասաց նա։
Նրա դիտարկմամբ՝ եթե տուրիզմի մասին ենք խոսում՝ պետք է հավասարազոր «կլաստերներ» համեմատենք:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01