Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությանն արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով նկատեց, որ ԿԸՀ-ն լուրջ բարեփոխումներ է իրականացրել:
«Հանձնաժողովը, ըստ իս, ապահովել է լիակատար թափանցիկություն, չի եղել մի դիմում, որին չարձագանքի: Յուրաքանչյուր գործընթացի վերաբերյալ գնահատական տալիս են»,-ասաց նա:
Շարմազանովը հիշեցրեց, որ եղել են միջազգային դիտորդական առաքելություններ, որ տվել են եզրակացություններ, օրինակ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ասում է, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, մյուսներն էլ են վկայել, որ ընտրությունները եղել են ժողովրդավարական:
«Իսկ այստեղ լսում ենք խայտառակ ընտրախախտումներ. ապրիլից հետո ես նման բան չեմ լսել ո՛չ «Ելքից», ո՛չ «Ծառուկյան» դաշինքից»,-նշեց նա և հավելեց, թե այսօր տեսնում է ավելի շատ ընդդիմադիր երևալու մրցավազք:
«Չի կարելի, եթե ասում եք՝ Հանրապետականը հանցագործ է և այլն, նախ պետք է կոռեկտություն ունենալ գործընկերների նկատմամբ, մենք մեզ երբեք թույլ չենք տվել նման բան անել»,-ասաց նա, ապա հիշեցրեց, որ ՀՀԿ-ն է այն ուժը, որը քաղաքական կամք դրսևորելով՝ գնաց ընտրական գործընթացների ու Ընտրական օրենսգրքի փոփոխության:
ԱԺ փոխնախագահը նաև բարեկամական խնդրանք, առաջարկ ուներ. «Դիմացինի վրա ցեխ շպրտելով՝ ձեր սեփական քաղաքական կշիռն ամենևին չի ավելանում»:
tert.am
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
10:49
10:29
10:16
10:02
16:43
16:18
20:53 03.05.26
14:58 04.05.26
19:03 03.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
20:12 03.05.26
13:29 04.05.26
20:19 03.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44