Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործը:
Մասնավորապես, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կ. Ս.-ն հաղորդում է ներկայացրել, որ նույն հիմնարկի մեկ այլ կալանավոր Ա. Մ.-ն խաբեությամբ իրենից խոշոր չափերով գումար է հափշտակել: Ըստ հաղորդման` որոշ պաշտոնատար անձանց միջոցով պատժից պայմանականորեն ազատվելու համար Ա. Մ.-ին անհրաժեշտ է եղել 5000 ԱՄՆ դոլար, որից պակասող 2.200 ԱՄՆ դոլարը վերջինս պարտքով խնդրել է իր խցակից Կ. Ս.-ից` խոստանալով հետագայում իրեն ծանոթ անձանց միջոցով պատժից ազատել նաև նրան: Հավատալով Ա. Մ.-ի խոստմանը` կալանավոր Կ. Ս.-ն նշված գումարն իր կնոջ միջոցով փոխանցել է Ա. Մ.-ի հորը: Սակայն ազատվելով կալանքից` Ա. Մ.-ն չի կատարել իր խոստումը և, վստահությունը չարաշահելու եղանակով, նրանից հափշտակել է հիշյալ 2.200 ԱՄՆ դոլար գումարը:
Այսպիսով, խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01