Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրությունը կարող է փոխվել վայրկյանների ընթացքում: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով նոր է վերադարձել Ղարաբաղից:
Նա նշեց, որ լարվածություն, իհարկե կա, հատկապես նրանից հետո, երբ Ադրբեջանն իր ներքի լսարանի համար ձևականություններ անում է զոհված երեխայի ու կնոջ հետ կապված:
«Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե իբրև ինչ–որ բան անում են, խոցելի տեղեր են ման գալիս, փորձում են գտնել ինչ-որ հնարք, որ մեզ վնաս պատճառեն»,- ասաց Արշակ Զաքարյանը:
Կինոռեժիսորը նկատեց, որ եթե Ադրբեջանի զինուժը նախկինում գիշերներն էր նման ոտնձգություններ թույլ տալիս, հիմա սկսել է հրետակոծել ցերեկվա ժամերին: «Հիմա, հավանաբար, որ տեխնիկապես լավ զարգացրել ենք առաջնագիծը, հասկանալով, որ գիշերը վտանգավոր է դարձել իրենց համար, խոցելի են, ցերեկներն են սկսել հրետակոծել»,- նշեց Արշակ Զաքարյանը:
Կինոռեժիսորն ասաց, թե վստահ չէ, որ ադրբեջանցի երեխայի ու կնոջ մահը կապ ունի հայկական Զինված ուժերի պատասխան գործողության հետ:
«Շատ հնարավոր է, որ դա իրենց անփութության հետևանք լինի, որոհետև հրետանին գյուղերում են տեղադրում: Կարող է մեկ այլ դիրքից կրակած լինեն՝ իրենց կպնի կամ երեխան ու տատիկը մոտ լինեն: Ոչինչ չի բացառվում: Մեր զորքերը հաստատ գյուղերի վրա հատուկ նշանառությամբ չեն կրակում: Բավական շատ հարմար դիրքեր ունենք, որ ամբողջ գյուղը դիմացներս է ու կարող ենք այնպես անել, որ այդ գյուղում 10 րոպեում էլ մարդ չապրի, բայց մենք չենք անում»,– ասաց նա:
Արշակ Զաքարյանի խոսքով՝ քանի դեռ միջազգային ատյաններն անհասցե հայտարարություններ են անում, քանի դեռ Ադրբեջանը մերժում է հետաքննությունների մեխանիզմը, որով հնարավոր կլինի իմանալ, թե ով է նախահարձակ եղել, իրավիճակը չի փոխվի:
«Հայաստանը վաղուց համաձայնել է այդ մեխանիզմների տեղադրման հետ, իսկ Ադրբեջանը մերժում է: Միջազգային հանրությունը պետք է հարց տա՝ ինչո՞ւ եք մերժում, եթե իրոք հայերն են խախտում, ինչո՞ւ եք խուսափում, որ դրանք տեղադրվեն»,- մասնավորեցրեց Արշակ Զաքարյանը:
Կինոռեժիսորն ասաց, որ հայկական կողմը տեղադրել է նման տեսանկարահանող սարքեր, որոնք ֆիքսում են բոլոր խախտումները: «Շատ ուրախ եմ, որ հայկական Զինուժը ընտրել է մի քաղաքականություն, որ եթե մի տեղից կրակում են, ուրեմն պետք է այդ տեղը ոչնչացնել: Այս քաղաքականությունը պետք է շարունակել»,- ընդգծեց Զաքարյանը:
Խոսելով Ադրբեջանում ավարտված զորավարժությունների մասին՝ Արշակ Զաքարյանը նշեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանը կորցրեց իր «էլիտար զորախումբը» և ներկայումս չունեն պատերազմելու ունակ զորքեր:
«Հիմա նրանց հարկավոր են նոր զորքեր, որոնք ունակ կլինեն այդ տեխնիկան, որը Ալիևը գնում է, օգտագործեն: Նրանց բանակը մարտունակ չի, նրանց 18-19 տարեկանները կռվել չգիտեն, «մսացու» են, հենց այնպես այնտեղ բերված են՝ որևէ պատրաստակամություն չունեն: Որպեսզի այդ տեխնիկան, տանկերը օգտագործեն, զորավարժություններ են անում»,- ասաց կինոռեժիսորը:
15:33
15:13
14:56
14:45
14:43
14:36
14:22
14:08
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
11:33
11:05
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42