Արցախի Դադիվանքի վանական համալիրի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը վստահ է՝ 2020 թվականին 1214 թվականին կառուցված եկեղեցական համալիրը 90 տոկոսով նորոգված, վերանորոգված կլինի:
«Ես վստահ եմ, որ 2020 թվականին Դադիվանքը 80-90 տոկոսով նախկին Դադիվանքի նման կլինի: Շենքերի մեծամասնությունը կենդանի են, մնում է դրանք վերականգնել», - հենց եկեղեցական համալիրի ներսում Aysor.am-ի և Հանրային ռադիոյի լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Հովհաննեսը:

Քահանան այստեղ առաջին անգամ մտել է 1993 թվականի ապրիլի 3-ին, մինչ այդ տարածքը ադրբեջանական իշխանությունների տիրապետության տակ է եղել: Տեր Հովհաննեսը հիշում է՝ եկեղեցու գմբեթն անմխիթար վիճակում էր, խաչեր չկային ընդհանրապես:
«1950-ական թվականների վերջին ադրբեջանաբնակ քուրդ են վերաբնակեցրել այստեղ ու տվել նրանց ոչխարներ, ձիեր, էշեր, և ամբողջ վանական համալիրը դարձրել են անասնագոմ», - նշում է քահանան:

Այսօր եկեղեցին գործում է, ամեն կիրակի մատուցվում են պատարագներ, անցկացնում են մկրտություններ, պսակադրություն: Ամեն օր Հայաստանից ու տարբեր բնակավայրերից մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում և այս տարի՝ նույնիսկ ապրիլի 16-ին՝ Սուրբ Զատիկի տոնին, 3000 մարդ է եղել Դադիվանքում:
«Երկու տարի է՝ ինչ ես վերանշանակվել եմ Դադիվանքի վանահայր: Համալիր տանող ճանապարհը լայնացրինք, ինչը մատչելի է դարձրել ժողովրդի համար վանք բարձրանալը: Ժողովուրդը գալիս է, եկեղեցին գործող դարձրինք մարդկանց օգնությամբ, այսօր էլ շարունակական է, և ամբողջ վանական համալիրը պետք է վերականգնվի: Կամաց-կամաց առաջ է գնում», - նշում է Տեր Հովհաննեսը:


Նրա խոսքով, եկեղեցու տարածքում երիցատունը, ժամատունը վերանորոգվում են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ֆինանսական միջոցներով, մատուռները ՝ Ռալֆ Յիրիկյանի, «Հայաստան» Համահայկական հիմնադրամի միջոցներով վերանորոգվում է եկեղեցու մուտքը և պետքարանը, իսկ Մկրտիչ Մկրտչյանի ու Արարատ Հովհաննիսյանի միջոցներով՝ դարպասները:
Ավելին, ինչպես տեղեկացրեց Տեր Հովհաննես, Արցախի նախագահ Բակո Սահակյանը օրերս այցելել է Դադիվանք, ստացել օրհնություն և խոստացել է, որ մինչև օգոստոսի 1-ը վանական համալիր տանող 1 կմ-անոց ճանապարհը կասֆալտապատվի:
aysor.am
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01