Ադրբեջանում կալանքի տակ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատական նիստը հետաձգվել է մինչև հուլիսի 12-ը: Այդ մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Ինչպես հայտնում է գործակալությունը, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվել է Ալեքսանդր Լապշինի գործով դատավարությունը:
Նիստին դատավոր Ալովսաթ Աբասովը նշել է, որ դատարան նամակ է ստացվել փորձաքննության կենտրոնից:
«Նամակում ասվում է, որ հաշվի առնելով այն, որ կենտրոնի աշխատակից Ալմազ Բայրամովն այժմ արձակուրդում է, նա չի կարող ներկայանալ դատարան: Նիստին նրա մասնակցությունը հնարավոր է միայն վաղը»,- ասել է դատավորը:
Այդ առնչությամբ դատավարությունը հետաձգվել է մինչև հուլիսի 12-ը:
Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին:
Լապշինին սպառնում է 8 տարվա ազատազրկում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով բլոգերի արտահանձնմանը, հայտարարել էր, որ Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
09:33
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02