Օտար երկիր առանց վիզա ստանալու պահանջի այցելությունը վկայում է հյուրընկալվող և հյուրընկալող երկրների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակի, ինչպես նաև քաղաքական նպատակահարմարության մասին: Հաճախ վիզային ռեժիմները վերացվում է հարևան բարեկամ երկրների միջև՝ ավելի դյուրին դարձնելու առևտուրը, զբոսաշրջությունն ու աշխատուժի հոսքը: Այն կիրառվում է նաև տարբեր տարածաշրջանային դաշինքների ու կառույցների անդամակցելու դեպքում: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Առանց մուտքի վիզա ստանալու Միացյալ Նահանգներ կարող են այցելել Եվրամիության անդամ բոլոր երկրների քաղաքացիները բացառությամբ Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Լեհաստանի ու Ռումինիայի: Ամերիկյան վիզա ստանալու պահանջից ազատված են նաեւ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրներից Իսլանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան, ինչպես նաև քաղաք-պետություններ Անդորրայի, Մոնակոյի և Սան Մարինոյի քաղաքացիները:
Բացի այդ ԱՄՆ-ն առանց վիզայի մուտք գործելու իրավունք է շնորհել Կանադայի, Չիլիի, Բրունեի, Ավստրալիայի, Ճապոնիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի, Հարավային Կորեայի եւ Թայվանի քաղաքացիներին:
Առանց վիզա ԱՄՆ-ն այցելելու ռեժիմը գործում է զբոսաշրջության և կարճաժամկետ աշխատանքային այցելության համար: Այն չի տրամադրում արտոնյալ այս երկրների քաղաքացիներին Միացյալ Նահանգներում աշխատելու կամ մշտական բնակչություն հաստատելու իրավունք՝ սահմանելով մոտ 90 օրյա ժամկետ ԱՄՆ-ի տարածքում գտնվելու համար: Առանց վիզայի մուտք գործելու իրավունքն այս երկրների քաղաքացիների համար չի գործում, եթե նրանք Իրաքի, Իրանի, Սուդանի կամ Սիրիայի քաղաքացի են:
Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև գործում է միակողմանի վիզային ռեժիմ: Հայաստանի կառավարության որոշմամբ 2015 թվականի հունվարից ամերիկյան քաղաքացիների համար վերացվել է Հայաստան մուտք գործելու համար վիզա ստանալու պաhանջը, մինչդեռ ԱՄՆ-ն այցելելու համար Հայաստանի քաղաքացիները պարտավոր են ստանալ մուտք գործելու վիզա: Նշենք սակայն, որ Հայաստանի քաղաքացիների համար ԱՄՆ-ը մուտք գործելու իրավունքը տրամադրվում է հեշտացված կարգով՝ ներառյալ մինչև 10 տարվա ժամկետով բազմակի մուտք գործելու իրավունքը:
Այլ երկրների պարագայում առանց վիզա ստանալու պահանջի Հայաստան կարող են այցելել ինչպես Եվրամիության անդամ, այնպես էլ դաշինքից դուրս գտնվող եվրոպական բոլոր երկրների քաղաքացիները: ԱՊՀ անդամ պետությունների, Ուկրաինայի ու հարևան Վրաստանի ու Իրանի քաղաքացիները ևս ազատված են մուտքի վիզա ստանալու պահանջից: Նույն իրավունքից են օգտվում նաև Լատինական Ամերիկայի պետություններից Ուրուգվայը, Արգենտինան ու Բրազիլիան: Մի շարք այլ երկրների պարագայում վիզային ռեժիմի ազատականացումը գործում է միայն դիվանագիտական կամ հատուկ անձնագրերի դեպքում:
Բոլոր վերոհիշյալ երկրների քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են գտնվել 180 օր ժամկետով մեկ տարվա ընթացքում:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01