ԱՄՆ նախագահի ավագ որդու և ռուս իրավաբանի միջև 2016թ. տեղի ունեցած հանդիպման միջնորդն ու կազմակերպիչը եղել է ռուսաստանաբնակ ադրբեջանցի օլիգարխ Արազ Աղալարովի որդին՝ Էմին Աղալարովը, որը, ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսան է:
Այս մասին գրում է The Atlantic-ը՝ նկատելով, որ Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիևայի նախկին ամուսնու հայրը մտերիմ կապերի մեջ է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ու համարվում է անշարժ գույքի շուկայի ամենաազդեցիկ դեմքերից մեկը: Նշվում է, որ Արազ Աղալարովին հաճախ անվանում են «Ռուսաստանի Դոնալդ Թրամփ»:
Աղբյուրը մանրամասնում է, որ հայր ու որդի Աղալարովների կապը Թրամփի հետ ստեղծվել է 2013թ., երբ նրանց նախաձեռնությամբ Մոսկվայում անցկացվել է այն ժամանակ դեռ Թրամփին պատկանող «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթը:
Դրանից հետո Աղալարով-Թրամփ կապն այնքան է ամրապնդվել, որ Էմին Աղալարովն արտասահմանյան համերգներից մի քանիսը կազմակերպել է ԱՄՆ նախագահին պատկանող տարածքներում:
Աղբյուրը հիշեցնում է, որ դեռևս մարտին հեղինակավոր Forbes հանդեսը տեղեկացրել էր, որ Էմին Աղալարովը 2016թ. ընթացած նախագահական քարոզարշավի ժամանակ մշտական կապի մեջ է եղել Թրամփ ընտանիքի հետ: Նա նամակագրական կապ է պահպանել Դոնալդ Թրամփ-կրտսերի հետ, ինչի մասին խոստովանել է հարցազրույցներից մեկի ժամանակ:
Դոնալդ Թրամփ-կրտսերը 2016թ. հունիսին Նյու Յորքում հանդիպել է ռուսական իշխանությունների հետ կապ ունեցող իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ:
Թրամփի որդին համաձայնել էր հանդիպել ռուս իրավաբանի հետ, քանի որ իրեն խոստացել էին վարկաբեկիչ տեղեկություն տրամադրել այն ժամանակ ընթացող նախագահական մրցապայքարում Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակից Հիլարի Քլինթոնի վերաբերյալ:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով ավագ որդու և Կրեմլի միջև հավանական կապի մասին սկանդալին, նշել է, որ որդին «բարձր կատեգորիայի մարդ է» և որ ինքը «հիացած է նրա պարզությամբ»:
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
09:33
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02