Շվեդ օրենսդիրները բողոք են ներկայացրել ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մեղադրելով նրան ցեղասպանության, մարդկության դեմ հանցանքների և պատերազմական հանցագործությունների մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Independent-ը:
Շվեդիայի խորհրդարանի հինգ անդամներ երկրի դատախազությանը հայց են ներկայացրել ընդդեմ Էրդողանի՝ մատնանշելով նրա ունեցած դերակատարությունը 2015 թվականից այս կողմ թուրքական ուժերի և քուրդ զինյալների միջև արյունալի հակամարտության գործում:
Սա Շվեդիայում առաջին դեպքն է, երբ փորձ է արվում պատասխանատվության ենթարկել այլ երկրի ղեկավարի: Բողոքի մեջ ներառված են նաև վարչապետ Բինալի Յըդլըրըմի և մի շարք նախարարների անուններ: Եթե դատախազությունը ներկայացված բողոքի հիման վրա որոշում կայացնի դատական գործ հարուցել, ապա Էրդողանին ձերբակալելու հրաման կտրվի:
2014 թվականից Շվեդիայում գործում է օրենք, որը թույլ է տալիս երկրի դատարաններին ցանկացած դատական գործ հարուցել մարդկության դեմ հանցագործություն գործելու համար՝ անկախ նրանից, թե դա որտեղ է տեղի ունեցել:
Կանաչների կուսակցության անդամ Կարլ Շլիթերը հույս է հայտնել, որ եվրոպական երկրները ևս կմտածեն նմանօրինակ քայլի գնալու մասին: «Եթե Էրդողանին խանգարում են շրջել Եվրոպայում և ազդել եվրոպական երկրների վրա այնպես, ինչպես ցանկանում է, ապա հուսով եմ, որ դա կազդի նրա քաղաքականության վրա»,- նշել է նա:
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
09:33
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02