Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հնարավորինս արագ պետք է վերսկսվեն ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ առարկայական, նոր, բովանդակալից, կոնկրետ բանակցություններ, գրում է ԱՊԱ գործակալությունը:
Այդ մասին Ալիևը հայտարարել է 2017 թվականի առաջին կեսին սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին և առաջիկա խնդիրներին նվիրված կառավարության նիստի ընթացքում:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ «ադրբեջանական կողմը չի ընդունել պայմաններ, իսկ բանակցային գործընթացը վերսկսվել է առանց նախապայմանների»:
«Այժմ հարցն այն է, որ հնարավորինս շուտ պետք է վերսկսվեն առարկայական, նոր, բովանդակալից, կոնկրետ բանակցությունները»,- ընդգծել է Ալիևը:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ, որին ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպմանը շարունակվել են ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումները: Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը ու այդ նպատակով շեշտել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը:
Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ նախարարները համաձայնել են փոխանցել իրենց նախագահներին ավելի ուշ՝ այս տարվա ընթացքում նախագահների մակարդակով հանդիպման մասին համանախագահների առաջարկը: Համանախագահներն իրենց օգնությունն են առաջարկել հանդիպման կազմակերպման հարցում:
Նախարարները և համանախագահները համաձայնել են կրկին հանդիպել սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի շրջանակում:
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
09:33
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02