Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին Արդարադատության նախարարության հետ սերտ համագործակցության ու համատեղ իրականացրած ծրագրերի համար և փոխգործակցության շարունակականության պատրաստակամություն հայտնել:
Ներկայացնելով արդարադատության ոլորտում իրականացրած բարեփոխումները՝ Դավիթ Հարությունյանն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարում իրականացված քայլերը՝ ապօրինի հարստացման քրեականացում, հայտարարագրման գործընթացի բարելավում, կանխիկ դրամի շրջանառության սահմանափակում, հայտարարագիր տվող անձանց շրջանակի ընդլայնում, ազդարարների ինստիտուտի ներդրում, ինչպես նաև Հակակոռուպցիոն մարմնի ստեղծում: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությանը, էլեկտրոնային կառավարության համակարգի զարգացմանն ու սահմանադրական օրենքների մշակման աշխատանքներին:
Լոուրենս Մերեդիթը կարևորել է հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտներում իրականացված ծրագրերը և ԵՄ հետաքրքրվածությունն ու աջակցությունը հայտնել իրականացվող բարեփոխումներին:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են հետագա համագործակցության առաջնահերթությունները:
Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի տեղակալներ Արթուր Հովհաննիսյանը, Սուրեն Քրմոյանը, Վիգեն Քոչարյանը, Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պիոտր Սվիտալսկին, այլք:
10:10
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02