Ռուսաստանի վերլուծական «Լևադա-կենտրոնը» հարցում է անցկացրել պարզելու համար, թե ինչպես են ՌԴ քաղաքացիները վերաբերվում տարբեր երկրներին, ում են համարում բարեկամ, իսկ ում թշնամի: Հարցումն անցկացվել է 2016-ի մայիսի 20-23-ը քաղաքային և գյուղական 1600/800 բնակավայրի բնակիչների շրջանում ՌԴ 48 տարածաշրջանի 137 բնակավայրից: Հետազոտությունն անցկացվել է հարցման մասնակիցների տանը`անձնական հարցազրույցի տեսքով: Ռուսաստանի բարեկամ կամ դաշնակից երկրների առաջին հնգյակում են` Բելառուսը 50%-ով, Ղազախստանը 39%-ով, Չինաստանը 34%, Հնդկաստանը 18%-ով և Հայաստանը 13%-ով: Հարցվածները վերոնշյալ երկրները համարում են Ռուսաստանի հանդեպ առավել բարեկամաբար տրամադրված: Ադրբեջանին բարեկամ է համարում հարցվածների ընդամենը 7%-ը: Մինչդեռ 2014-ին և 2015-ին Հայաստանը բարեկամ երկիր էր համարում ռուսաստանցիների 15% և 18%-ը: Ընդ որում 18%-ն ամենաբարձր ցուցանիշն է 2006-ից ի վեր: Ադրբեջանի ցուցանիշն այդ տարիներին եղել է համապատասխանաբար 9% և 11%, որը ամենաբարձր ցուցանիշն է 2006-ից ի վեր: Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրների թվում են ԱՄՆ-ն (72%), Ուկրաինան (48%), Թուրքիան (29%), Լեհաստանը (24%), Լատվիան և Լիտվան ( 23%): Հաճախ են նշվել նաև Գերմանիան (19%), Մեծ Բրիտանիան (18%), Էստոնիան (16%) և Վրաստանը (10%):
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02