Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ծեծի ենթարկված ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից չորսի պաշտպանները մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իրենց պաշտպանյալների անվտանգությունն ապահովելու համար:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպաններից Արայիկ Պապիկյանը: Վերջինիս խոսքով՝ Եվրոպական կոնվենցիայի երկու հոդվածի խախտում կա.«Եվրոպական կոնվենցիայի երկու հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի և խոշտանգման արգելքի խախտում կա: Մենք երաշխիք չունենք, որ մեր պաշտպանյալները նորից ծեծի ու խոշտանգումների չեն ենթարկվի: Նրանց անվտանգությունն ապահովելու, այդ ամենը կանխելու համար փաթեթ է պատրաստվել, որն այս ընթացքում կուղարկվի ՄԻԵԴ»:
Արայիկ Պապիկյանն ասաց, որ հաշվի առնելով հարցի հրատապությունը, ՄԻԵԴ-ին խնդրելու են գործը քննել արագացված կարգով:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ս. թ. հուլիսի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել 28.06.2017թ.-ին Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող կալանավորված անձանց և ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առիթով:
Նկատի ունենալով, որ միջադեպից հետո քրեակատարողական հիմնարկներ տեղափոխված կալանավորների մարմնի զննությամբ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, որոնք, ըստ վերջիններիս հայտարարության, պատճառվել են ոստիկանների կողմից, դեպքի առթիվ ավելի վաղ նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Իրականացվում են համապատասխան քննչական ու դատավարական գործողություններ` միջադեպի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նշենք, որ ըստ պաշտպանների՝ դատարանում ծեծի է ենթարկվել հինգ ամբաստանյալ՝ Մխիթար Ավետիսյանը, Արեգ Կյուրեղյանը, Գագիկ Եղիազարյանը, Արայիկ Խանդոյանը:
Ամբաստանյալները տուժող են ճանաչվել:
19:22
19:09
16:21
16:16
16:02
15:57
12:51
12:46
12:28
12:12
11:59
11:45
11:23
10:25
10:25
10:03
19:04
18:35
18:17
18:08
16:19 09.07.25
11:59 10.07.25
15:27 09.07.25
12:12 10.07.25
11:34 09.07.25
19:04 09.07.25
11:45 10.07.25
12:28 10.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03