ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացմանը հայտարարեց, որ Հայաստանի հիմնական ռեսուրսն արժանապատիվ ու կարող մարդն է։
Իր ելույթում Դավիթ Հարությունյանը շեշտեց, որ ինքը վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ է մասնակցում միջոցառմանը։ «Այստեղ եմ, որ ասեմ, որ մենք պատրաստ ենք ամբողջովին խորապես և անկեղծ համագործակցելու, ես սա հայտնում եմ վարչապետի խոսքը ողջ կառավարության անունից»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ երբ խոսվում է պատասխանատվության մասին, ապա դա ամենևին չի նշանակում մեկուսացում և արդյունավետությունը կարող է բարձրանալ, եթե հասարակությունը կառուցված է ակտիվ քաղաքացիների վրա:
«Մեր երկիրը բնական ռեսուրսներով հարուստ չէ, չունի դեպի ծով ելք և երկրի մեր հիմնական ռեսուրսն արժանապատիվ, կարող մարդն է: Վստահ եմ, որ մեր աշխատանքը հասարակության հետ պետք է տա իր արդյունքը»,- ասաց նա
Նա նշեց, որ սկզբնական տպավորությունն այնպիսինն էր դեռևս այնքան անհարթություններ կան, որ ամենամեծ խնդիրը դա է լինելու, սակայն նկատեց, որ հենց քաղաքացիական հասարակության ներսում անհարթությունները քիչ չեն և ամենակարևորը համարեց իրար հետ աշխատել սովորելը:
«Կարելի է ասել, որ մեր ազգային հատկանիշն է, որ մենք ունենք անհանդուրժողականություն, աշխարհը տեսնում ենք սև ու սպիտակ և հուսով ենք, որ այս ծրագիրը կօգնի տեսնել այլ գույներ»,- ասաց նա:
Դավիթ Հարությունյանը ողջունելի համարեց, որ աշխատանքն ակտիվորեն լինելու է մարզերում: «Չի կարող Երևանը դառնալ հիմնական ուղեղային կենտրոնը, քաղաքակնության մշակումը զուտ կենտրոնում կարող է քաղաքականությունն ուղղել զուտ կենտրոն, մարզերն են մեր երկրի հենարանը: Կառավարությունը պատրաստակամ է և ոչ թե խոսքով, այլ գործով լծվելու այս աշխատանքին»,-ասաց նա:
19:22
19:09
16:21
16:16
16:02
15:57
12:51
12:46
12:28
12:12
11:59
11:45
11:23
10:25
10:25
10:03
19:04
18:35
18:17
18:08
16:19 09.07.25
11:59 10.07.25
15:27 09.07.25
12:12 10.07.25
19:04 09.07.25
11:34 09.07.25
12:28 10.07.25
11:45 10.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03