Հետխորհրդային երկրների շարքում քաղաքացիական հասարակությունը Հայաստանի այցեքարտն է և հպարտության առարկան, այս մասին այսօր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացման ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Բացման խոսքում ԵՄ դեսպանը նշեց, որ սա կառուցողական երկխոսության շրջանակում արդեն երրորդ ծրագիրն է: «Հայաստանը կարող է հպարտանալ իր քաղաքացիական ակտիվիզմով»,- ասաց նա և նշեց, որ եթե նույնիսկ գրանցված ՀԿ-ներից, նախաձեռնություններից մի մասն է գործում, միևնույն է, դա ուժեղ ներուժ է:
«Քաղհասարակությունը տարբեր մարտահրավերների է առնչվում, և փողը ցանկացած քաղաքացիական գործունեության թթվածինն է»,- ասաց դեսպանը և նշեց, որ ՀԿ-ների վերաբերյալ նոր օրենքը ստեղծարար, ինչպես նաև ֆինանսական միջոցներից օգտվելու հնարավորություններ է բացում նրանց համար:
«Երկխոսությունն այս ծրագրի կենտրոնում է և կարևոր է: Երկխոսությունը հեշտ բան չէ․… Որոշ նոր գաղափարներ են շրջանառության մեջ դրվել կառավարությունում, թե ինչպես քաղհասարակության հետ զարգացնել երկխոսությունը»,- ասաց նա։
«ԵՄ-ն հանձնառու է աջակցություն ցուցաբերել քաղհասարակությանը, առկա են մի շարք առաջնահերթություններ»,-ասաց նա: Թվարկելով դրանք՝ ԵՄ դեսպանն առաջինը համարեց փոքր ՀԿ-ները, երկրորդը՝ մարզերը և նշեց, որ ցանկանում են հասնել քաղաքացիական ակտիվությանը նաև մարզերում: Որպես երրորդ գաղափար նա նշեց սոցիալական ձեռնարկատիրությունը։
«Հայաստանն իր կրթված երիտասարդների ներուժով շատ բան կշահի եթե ավելի շատ ներդրումներ կատարվեն երիտասարդների շրջանում, կարելի է ասել երիտասարդներն այն շերտն են, որի ներուժը դեռ լիարժեքորեն չի օգտագործվել»,- ասաց նա:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01