Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը 2019թ. կայանալիք նախագահական ընտրություններում:
Գերմանական Der Spiegel-ին տված հարցազրույցում նա նշել է, որ չի ցանկանում սխալ գործել և հիմա հայտնել իր նախընտրած թեկնածուների անունները:
Քըլըչդարօղլուն նաև խուսափել է խոսել Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հնարավոր թեկնածության վերաբերյալ իր կարծիքի մասին:
«Դա ինքը պետք է որոշի», - ասել է ընդդիմադիր գործիչը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Քըլըչդարօղլուն իրականացրել է մինչ այդ նախադեպը չունեցած և 25 օր տևած «Արդարության քայլերթ», որը սկիզբ էր առել մայրաքաղաք Անկարայից և ձգվել մինչև Ստամբուլ՝ շուրջ 450 կմ:
Քայլերթի ավարտին Ստամբուլի Մալթեփե շրջանում տեղի ունեցած «Արդարություն» խորագրով հանրահավաքին մասնակցել է ավելի քան 2 մլն քաղաքացի:
Գերմանացի լրագրողի այն հարցին, թե քաղաքացիների ցուցաբերած այդպիսի լայն ու ակտիվ աջակցությունն արդյոք զարմացրել է Քըլըչդարօղլուին, ընդդիմադիր գործիչը պատասխանել է. «Ես գիտեի, որ բազմաթիվ մարդիկ անհանգիստ էին Թուրքիայում տիրող անօրենություններից, անարդարություններից: Սա երևաց նաև ապրիլ ամսին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ժամանակ: Մարդկանց հիսուն տոկոսը «Ոչ» ասաց իշխանություններին: Սակայն չէի պատկերացնում, որ մարդիկ այս աստիճանի ծարավ էին արդարության»:
10:05
09:49
09:33
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02