Հուլիսի 9-15-ը Երևանում «Ոսկե ծիրան»-ի բույրն ու համն էր տարածվել. անցկացվում էր «Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնը: Այս տարի Շառլ Ազնավուրի հրապարակը համալրվեց անվանի հայ կինոգործիչների անունը կրող նոր աստղերով՝ հավերժացնելով կինոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և կինոօպերատոր Սերգեյ Իսրայելյանի հիշատակը: Երևանը փառատոնի շրջանակներում կրկին դարձավ մշակույթի և կինոաշխարհի ներկայացուցիչների էպիկենտրոն: Մեկ շաբաթյա կինոտոնը եզրափակվեց, և ըստ փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը այդ 7 օրը հաջողված և երջանկության օրեր էին:
«Մենք բոլորս վայելեցինք ֆիլմեր, հանդիպումներ, ջերմություն և ծիրան: Անցած օրերի ընթացքում մենք մտահոգվում էինք մեր հյուրերի համար, որ իրենք իրենց տանը զգան, իսկ այսօր եկավ փառատոնն ավարտված հայտարերելու ժամանակը, և ես այսօր տխրում եմ, որ հայտնում եմ փառատոնի փակումը»,-ասաց Հարություն Խաչատրյանը:
«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը տրվեց հնդիկ ռեժիսոր Սանալ Կումար Սասիդհարանին, ով ներկայացրել էր իր «Ցանկալի Դուրգան» ֆիլմը: Գլխավոր մրցանակակրին պարգևատրեցին 2մլն դրամով: Իր շնորհակալան խոսքում հնդիկ ռեժիսորը նշեց, որ «Ոսկե ծիրանին» մասնակցելն արդեն հաղթանակ էր իր համար:
Միջազգային խաղարկային մրցույթում Արծաթե Ծիրան մրցանակին արժանացավ ռեժ. Սերդար Օնալին:
Մնացած մրցանակները այսպես բաշխվեցին՝
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ուրվականների որս», ռեժ. Ռաեդ Անդոնի (Ֆրանսիա/Պաղեստին/Շվեյցարիա/Քաթար)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ. «Դերդո մայրիկը և ընկուզենին», ռեժ. Սերդար Օնալ (Թուրքիա/Հայաստան)
ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Գյուղացիներ», ռեժ. Ցվետան Դրագնև (Բուլղարիա)
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Խաղարկային
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Դոնալդը լաց եղավ», ռեժ. Քրիս Ավետիսյան (ԱՄՆ)
ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ ԴԵՐԱԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ. Սամվել Թադևոսյան, «Կյանք ու կռիվ», ռեժ. Մհեր Մկրտչյան (Հայաստան)
Վավերագրական
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ձյուն կար», ռեժ.Թամարա Ստեփաանյան (Ֆրանսիա/Հայաստան/Լիբանան)
ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Օրիժին», ռեժ. Աշոտ Մկրտչյան (Հայաստան)
Կարճամետրաժ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ջրի երեսին մնալ», ռեժ. Էրիկ Շահինյան (ԱՄՆ)
Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ լավագույն սցենարի համար. «Դոնալդը լաց եղավ», ռեժ.Քրիս Ավետիսյան (ԱՄՆ)
FIPRESCI ԺՅՈՒՐԻԻ ՄՐՑԱՆԱԿ
Փառատոնի կազմակերպիչները նախատեսում են հաջորդ տարի հոբելյանական՝ 15-րդ- «Ոսկե ծիրան»-ը ներկայացնել առավել յուրահատուկ ու նոր ծրագրերով: Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Արմինե Բրսոյան
19:22
19:09
16:21
16:16
16:02
15:57
12:51
12:46
12:28
12:12
11:59
11:45
11:23
10:25
10:25
10:03
19:04
18:35
18:17
18:08
16:19 09.07.25
11:59 10.07.25
15:27 09.07.25
12:12 10.07.25
11:34 09.07.25
19:04 09.07.25
11:45 10.07.25
12:28 10.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03