Հայաստանն այս տարի նշում է մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։ Երկրների ցանկում է նաեւ Կիպրոսը։ 25 տարիների երկկողմ հարաբերություններում գրանցած հաջողությունների, տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարների, Կիպրոսի հայ համայնքին առնչվող հարցերի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Կիպրոսի խորհրդարանի հայ պատգամավոր Վարդգես Մահտեսյանի հետ։
-Պրն Մահտեսյան, այս տարի լրանում է Կիպրոսի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Ի՞նչ զարգացումներ են գրանցվել երկկողմ հարաբերություններում այս տարիների ընթացքում եւ ի՞նչ մակարդակի վրա են նրանք գտնվում այսօր:
-Անցնող 25 տարիների ընթացքում այս հարաբերությունները հետզհետե աճել ու սերտացել են եւ ներկայումս գտնվում են բարեկամության եւ գործակցության բարձր մակարդակի վրա: Այս ժամանակաշրջանում երկու կառավարությունների կողմից ավելի քան 25 համաձայնագրեր են ստորագրվել։
–Կիպրոսն ու Հայաստանն այսօր համագործակցում են մի շարք ոլորտներում` քաղաքական, ռազմական, մշակութային, կրթական և այլն: Կցանկանայի՝ անդրադառնայիք նաեւ այն հարցին, թե որ մակարդակում է գտնվում համագործակցությունը տվյալ ոլորտներում առանձին-առանձին: Նաեւ երկրների միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնման ի՞նչհեռանկարներ եք տեսնում:
-Կիպրոսի եւ Հայաստանի գործակցությունն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ: Քաղաքական ոլորտում կարելի է նշել երկու պետությունների սփյուռքների միջեւ գործակցության համաձայնությունը, ինչպես նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշմանը զորակցող հայտարարությունները կիպրոսցի նախարարների կողմից: Հատկանշական էր Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Կիպրոսի կառավարության ամբողջական մասնակցությունը Երեւանում կազմակերպված միջոցառումներին նախագահի, խորհրդարանի նախագահի եւ այլ բարձրաստիճան պետական այրերի մակարդակով: Ռազմական ոլորտի կապակցությամբ պետք է ասել, որ ՀՀ-ում Աթենքի դեսպանության ռազմական կցորդը նույն պաշտոնն է զբաղեցնում նաեւ Կիպրոսում, իսկ վերջերս ընդունեցինք Հայաստանի պաշտպանության նախարարին, ում հետ քննարկվեցին երկու երկրներին վերաբերող կարեւոր հարցեր: Մշակութային ոլորտում գործունեությունը բավականին ընդլայնված է։
Մեր նախաձեռնությամբ գրեթե ամեն տարի Հայաստանից հրավիրվում են բարձրակարգ արվեստագետներ, ովքեր ելույթ են ունենում լեցուն սրահներում: Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված ցուցահանդես, որի բացումը կատարեցին երկու խորհրդարանների նախագահները: Երկու երկրների կողմից հրատարակվեց նաեւ հատուկ նամականիշ, որը կրում է Մելքոնյան կրթական հաստատության նկարը: Կրթական ոլորտում կարեւոր է նշել, որ վերջերս Հայաստան այցելեց Կիպրոսի համալսարանի ռեկտորը, ով համագործակցության կարեւոր համաձայնություններ ստորագրեց Երեւանի պետական, ինչպես նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանների հետ: Կցանկանամ նշել, որ բոլոր այս ոլորտներում եւ մանավանդ տնտեսական համագործակցության ընդլայնումը կարող է ավելի արագ զարգանալ, եթե մեր երկու երկրների միջեւ մշտական ուղիղ թռիչքներ գործեն։
Շարունակությունը` այստեղ:
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
12:44
12:17
11:37
11:35
11:06
10:56
10:35
10:09
09:56
09:42
09:33
09:12
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03