Ռուսաստանի Դաշնային խորհուրդը գոհ է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման դինամիկայից, այն պարբերական քաղաքական երկխոսությունից, որը վարում են երկու պետությունների առաջնորդները, որոնք թույլ են տալիս նոր ազդակներ հաղորդել երկկողմ համագործակցությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին պետական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
«Մեր երկրների առաջնորդները բավականին հաճախ են հանդիպում, ինչը թույլ է տալիս լուծել կոնկրետ խնդիրներ, բացի այդ, երկու պետությունների սերտ փոխգործակցության արդյունքում մշակվում են նաև միջխորհրդարանական համագործակցության նոր մոտեցումներ: Հայաստանը եղել և վստահությամբ կշարունակի մնալ Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, որի հետ մենք կառուցում ենք ամուր փոխգործակցություն ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ինտեգրացիոն հարթակներում: Այս առումով, Ռուսաստանը Հայաստանի վստահելի գործընկերն է»,- ընդգծել է Մատվիենկոն:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների օրենսդությունների ներդաշնակեցմանը, միջխորհրդարանական փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Մատվիենկոն երկու երկրների խորհրդարանականներին կոչ է արել վերստուգել միջխորհրդարանական պայմանագրերը, ինչպես նաև վերլուծել առկա միջպետական ու միջկառավարական համաձայնագրերը՝ դրանց արդիականացման նպատակով:
«Անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի ստորագրվող յուրաքանչյուր համաձայնագիր չլինի դեկլարատիվ, այլ լցված հստակ բովանդակությամբ, իր հիմքում ունենա հստակ ծրագրեր»,- ասել է Մատվիենկոն: Նա ցանկություն է հայտնել, որպեսզի Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանականները չիջեցնեն փոխգործակցության մակարդակը՝ միջազգային միջխորհրդարանական հարթակներում աշխատանքի ընթացքում:
Միաժամանակ, Մատվիենկոն ուրախությամբ է նշել, որ Արա Բաբլոյանն իր առաջին միջազգային այցը կատարել է Ռուսաստան, ինչը փոխադարձ հարգանքի, միմյանց վստահության նշան է:
Իր հերթին, ՀՀ ԱԺ նախագահը ավելացրել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձը և այս տարիների ընթացքում երկու երկրները դուրս են եկել դաշնակցային փոխգործակցության որակական նոր մակարդակ:
«Այս առումով, ցանկանում եմ ընդգծել, որ մեր ակտիվ մասնակցությամբ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին ընդլայնվում է համագործակցությունը առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և այլ ոլորտներում»,- ասել է Բաբլոյանը:
Միաժամանակ, ՀՀ ԱԺ նախագահը պաշտպանել է Վալենտինա Մատվիենկոյի՝ վերը նշված առաջարկը և ընդգծել Հայաստանի ու Ռուսաստանի ավանդական ջերմ ու բարեկամական կապերի փաստը:
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02