Քաղաքացին զոհված զինծառայողի այրուն խաբելու և Պաշտպանության նախարարության կողմից բնակարան ձեռք բերելու համար տրամադրված գումարից 4 մլն 800 հզր դրամը հափշտակել է:
Tert.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և մակագրվել դատավոր Վաչե Մարգարյանին:
Զավեն Զանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տեղյակ լինելով, որ իր ծանոթ, մահացած զինծառայող Հովսեփ Անտոնյանի ընտանիքը որպես անօթևան հաշվառված է բնակարան գնելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեցողների ցուցակում, 2012թ-ին հանդիպել է Հովսեփ Անտոնյանի այրի Անահիտ Կարապետյանին և իր օգնությունն առաջարկել բնակարան գնելու համար նախատեսված գումարը ստանալու հարցում:
ՀՀ ՊՆ-ի կողմից 2012 թվականի ապրիլին Հովսեփ Անտոնյանի ընտանիքին երկու սենյականոց բնակարան գնելու համար 16 մլն 806 հզր ՀՀ դրամ գումար է հատկացվել: Անահիտ Կարապետյանի հաշվեհամարին գումարը փոխանցելուց հետո Զավեն Զանյանը նրան ներկայացրել է, թե իբր իր միջամտությամբ է կայացվել գումար հատկացնելու մասին որոշումը , ավելին՝ հասանելիք գումարից ավելի գումար է փոխանցվել, որը ենթակա է ետ վերադարձման:
Զանյանը Հովսեփ Անտոնյանի այրուն համոզել է կանխիկացնել ու իրեն տալ մեկ սենյականոց բնակարան գնելու համար նախատեսված 12 մլն ՀՀ դրամ գումարից ավել փոխանցված առանձնապես խոշոր չափի 4 մլն 800 հզր ՀՀ դրամ գումարը և խաբեությամբ հափշտակել այն:
Զանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով:
Զանյանը նախկինում դատված չէ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
22:24
19:09
18:06
17:56
17:47
17:45
17:22
17:09
16:48
16:15
15:52
15:38
15:15
14:42
14:18
14:03
13:56
13:42
13:38
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02