Երեկ ու այսօր ՀՀ լրատվական կայքերն ու սոցիալական ցանցերն ակտիվորեն քննարկում էին ՀՀ ԱԺ պատվիրակության և ՌԴ Պետդումայի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում տեղի ունեցածը: ՌԴ Պետդումայի խոսնակ Վ.Վոլոդինը ՀՀ իշխանություններին առաջարկել էր ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ, որպեսզի ազգային վարորդական իրավունքներն ընդունվեն Ռուսաստանում:
Հանդիպումից որոշակի ժամանակ անց տեղեկատվություն տարածվեց, որ Արմեն Աշոտյանը տեղում պատասխանել է ՌԴ Պետդումայի խոսնակին ու ընդգծել, որ ՀՀ օրակարգում նման թեմա չի քննարկվում: Ավելի ուշ էլ կայքերը գրեցին, որ Արա Բաբլոյանն է նմանատիպ ձևակերպումով պատասխանել ռուս գործընկերոջը:
Այսօր արդեն շահարկվում էր այն հարցը, թե Բաբլոյանն ու Աշոտյանը մրցակցային հարթակում են հայտնվել և փորձում են տեղեկատվական հոսքերի սփռման միջոցով ցույց տալ, թե ով է իրականում կանգնել ՀՀ-ի թասիբին:
Կարծում եմ` պղտոր ջրում ձուկ որսալու է նմանվում այս ամենը: Իրականում պետք է փաստենք, որ մեր պատվիրակությունը լավ դրսևորեց իրեն և, չառանձնացնելով անհատներին ֆիքսենք, որ միասին արդյունավետ իրականցրեցին իրենց առաքելությունը:
Աշոտյանն իր կտրուկ պատասխանով ծանր հրետանու ֆունկցիան է վերցրել, իսկ Բաբլոյանն իրեն բնորոշ զուսպ կեցվածքով ինտելիգենտ դիրիժորի դեր է ստանձնել:
Ինչու՞ է ստացվում այնպես, որ մենք բոլոր դեպքերում բացասական երանգներ ենք փնտրում: Մեր պատվիրակությունն իր այցն արժանապատիվ կերպով կատարեց: Ընդ որում, կարևոր էր, հատկապես այն հանգամանքը, որ սա ԱԺ նախագահի առաջին պաշտոնական արտերկրյա այցն էր այս պաշտոնում:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01