Շատ ծիծաղելի է, երբ մի երկիր փորձում է արհեստական ձեւերով, վարորդական իրավունքի վկայականը պատճառ բերելով՝ իր լեզուն պարտադրել այլ երկրի: Այս մասին հայտարարել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ մեկնաբանելով ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությանը, թե Հայաստանում ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տվեք, որ Հայաստանի վարորդական իրավունքի վկայականներն անցնեն Ռուսաստանի տարածքում:
«Ուղղակի ծիծաղելի է: Գիտե՞ք ինչն է զարմանալին. անգլերենը տարածվել է եւ դարձել միջազգային լեզու, եւ օրինակ՝ Հնդկաստանում այն երկրորդ պետական լեզուն է, բայց ոչ ոք դա չի պարտադրել, կյանքն է հանգեցրել դրան: Շատ ծիծաղելի է, երբ մի երկիր փորձում է արհեստական ձեւերով, վարորդական իրավունքի վկայականը պատճառ բերելով՝ իր լեզուն պարտադրել այլ երկրի: Չնայած դա հնչել է բարձր պաշտոնատար անձի կողմից, դժվար է դա համարել Ռուսաստանի պաշտոնական կարծիք»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը:
Նրա խոսքով, վարորդական իրավունքի վկայականը աշխարհի բոլոր երկրներում կարող ես օգտագործել. «1949 թվականին Ժնեւում ստորագրվեց մի կոնվենցիա, ըստ որի՝ ստորագրող երկրներում գործում է ոչ թե ազգային վարորդական իրավունքը, այլ միջազգայինը: 1968-ին ընդունվեց Վիեննայի կոնվենցիան, որին միացան եւ՛ Ռուսաստանը, եւ՛ Հայաստանը: Ըստ Վիեննայի կոնվենցիայի, յուրաքանչյուր պետության ազգային վարորդական իրավունքը գործում է նաեւ այդ կոնվենցիային միացած մյուս պետություններում: Չնայած այդտեղ որոշ տարբերություններ կան: Օրինակ՝ Բրազիլիան, որը նույնպես ստորագրել է Վիեննայի կոնվենցիան, պարտադրում է, որ ազգային վարորդական իրավունքի վկայականով իր երկիր գնալու դեպքում ունենաս նաեւ նոտարի կողմից թարգանված եւ հաստատված պատճենը, ինչը նորմալ է, նման որոշ նրբություններ կարող են լինել, բայց դնել պետական հարց, ասել, որ դու պետք է Սահմանադրությունդ փոխես, որ քո վարորդական վկայականն իմ երկրում անցնի, ուղղակի ծիծաղելի է եւ անընդունելի»:
19:22
19:09
16:21
16:16
16:02
15:57
12:51
12:46
12:28
12:12
11:59
11:45
11:23
10:25
10:25
10:03
19:04
18:35
18:17
18:08
16:19 09.07.25
11:59 10.07.25
15:27 09.07.25
12:12 10.07.25
19:04 09.07.25
11:34 09.07.25
11:45 10.07.25
11:23 10.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03