ՌԴ արտաքին քաղաքականության ուղենիշերից մեկը եղել է եւ շարունակում է մնալ ռուսերենին, մասնավորապես, ԱՊՀ տարածքում պաշտոնական կարգավիճակ տալու հարցը: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, լրագողների հետ զրույցում նշել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով, օտարալեզու դպրոցների վերաբացման ժամանակվանից ի վեր ռուս պաշտոնյաների կողմից բազմիցս բարձրաձայնվել է ՀՀ-ում ռուսերենին պաշտոնական կագավիճակ տալու հարցը:
«Ես գիտեմ, որ 2007 թ-ին ամենաբարձր մակարդակով նման հարցադրում եղել է Հայաստանի իշխանություններին: Հայ պաշտոնյաներից մեկը մեզ պատմել է, որ օտարալեզու դպրոցների շարժման ժամանակ՝ փակ հանդիպման շրջանակում, Հայաստանի իշխանությունները կտրուկ հակադարձել են ռուս պաշտոնյաների նման առաջարկին: Նման հարցադրում եղավ նա 2010 թվականին, երբ օտարալեզու դպրոցների վերաբացման հարցն էր քննարկում: Որոշ ռուս պաշտոնյաներ, օգտվելով սրանից, նորից բարձրացրին լեզվի հարցը: Հիմա նորից նույն պրոբլեմն է», - ասաց նա:
Ըստ Հարությունյանի՝ ռուս պաշտոնյաների այս հայտարարություններն ավելի շատ ուղղված են ոչ թե քաղաքական գործիչներին, այլ տվյալ հասարակությանը՝ տեսնելու, թե ինչպես է վերջինս արձագանքում այդ հարցին:
«Ես շատ ուրախ եմ, որ հասարակության կողմից հակադարձությունը եղավ շատ հստակ, սա ցույց է տալիս, որ այս հարցում, մասնավորապես՝ զիջումները, անթույլատրելի են: Շատ կտրուկ է լինելու մեր արձագանքը սրան, ու այստեղ որեւէ զիջում չի կարող լինել»,-հայտարարեց ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանի խոսքով, լեզուն կարեւոր գործիք է տվյալ պետության, այս դեպքում՝ գերտերության քաղաքականությունը տեղ հասցնելու համար, որովհետեւ երբ այդ ինֆորմացիան միջնորդավորված է հասնում այլ պետություններին, հասարակություններին կամ որոշակի խմբերին, դա ավելի դժվար է լինում, քան եթե այդ ֆիլտրը հանված է եւ անմիջապես այդ խողովակի միջոցով է ինֆորմացիան հասնում:
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02