Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվեց ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվողներից 14-ի գործով արտագնա դատական նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:
Այսօր՝ ժամը 11:00-ին մեկնարկած նիստն ընդմիջվեց չորրորդ անգամ: Առաջին անգամ նիստն ընդմիջվեց փաստաբանների ներկայությունն ապահովելու համար, երկրորդ անգամ՝ բացակա փաստաբանների վերաբերյալ որոշում կայացնելու համար, երրորդ անգամ փաստաբան Հարություն Բաղդասարյանի նկատմամբ որոշում կայացնելու համար:
Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը դատական սանկցիա կիրառեց Հարություն Բաղդասարյանի նկատմամբ՝ դիմելով Փաստաբանների պալատին նրան պատասխանատվության ենթարկելու համար:
Փաստաբանները ծափահարեցին դատարանի որոշմանը և նիստերի դահլիճում ներկա իննը փաստաբանները՝ Աննա Ջուվանովան, Երվանդ Վարոսյանը, Դավիթ Գյուրջյանը, Հրանտ Գևորգյանը, Արա Ղարագյոզյանը, Արմինե Ֆանյանը, Տիգրան Հայրապետյանը, Հարություն Բաղդասարյանը և Ինեսսա Պետրոսյանը լքեցին նիստերի դահլիճը:
Այդ ընթացքում նիստը նախագահող դատավորն ասաց.«Քանի որ պաշտպաններն անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում պաշտպանները, դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ նրանց վարքագծի հետ կապված որոշում կայացնելու:
Միաժամանակ դատական նիստի կարգադրիչների ղեկավարին հանձնարարում եմ, որ այն անձինք, ովքեր գտնվում են դատական նիստերի ապակիներից այն կողմ, մինչև խորհրդակցական սենյակից դուրս գալը ներկայացնել դատարանին»:
Պաշտպանները բողոքում են, որ ամբաստանյալներ Գագիկ Եղիազարյանի և Արայիկ Խանդոյանի՝ դատական նիստերից հեռացնելու վեց ժամը լրացել է, սակայն դատարանը նրանց նիստերի դահլիճ չի բերում: Բացի այդ, պաշտպանների խոսքով՝ դատական սանկցիայի ենթարկված Մուշեղ Շուշանյանի ու Արայիկ Պապիկյանի վերաբերյալ չէ, որ դատարանը գնացել էր խորհրդակցական սենյակ։
«Դատարանը գնացել էր իր հարցերը պարզելու , դատարանը չի կարող իրականացնել իրեն տրված լիազորությունները»,-ասաց փաստաբան Հարություն Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու և զուգորդված գործողություններ անելու համար Պավել Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին, Մխիթար Ավետիսյանին, Աշոտ Պետրոսյանին, Արայիկ Խանդոյանին, Էդվարդ Գրիգորյանին, Գագիկ Եղիազարյանին, Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին, Արեգ Կյուրեղյանին, Սեդրակ Նազարյանին, Արմեն Լամբարյանին, Սեդրակ Նազարյանին, Կարո Եղնուկյանին, Խաչատուր Գիչյանին առաջադրվել են մեղադրանքներ ծանր հանցագործություններ կատարելու համար:
19:22
19:09
16:21
16:16
16:02
15:57
12:51
12:46
12:28
12:12
11:59
11:45
11:23
10:25
10:25
10:03
19:04
18:35
18:17
18:08
16:19 09.07.25
11:59 10.07.25
15:27 09.07.25
12:12 10.07.25
19:04 09.07.25
11:34 09.07.25
11:45 10.07.25
11:23 10.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03