Իսրայելի Բեյթ Բերլ քոլեջի արվեստի ֆակուլտետի ուսանողուհին Լեհաստանի տխրահռչակ «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարի թանգարանից գողացել է մի քանի նմուշ, որոնք այնուհետև օգտագործել է քոլեջում անցկացված իր ցուցահանդեսի համար: Այս մասին հայտնում է Ynet.co.il կայքը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ռոթեմ Բայդսի գողացած նմուշների շարքում եղել են գդալներ, ապակու բեկորներ, մետաղյա գնդերիթ և այլն: Ուսանողուհու խոսքով՝ իր նախագիծը հարց է դնում՝ ինչ կմնա մարդկանց հիշողության մեջ, երբ «Օսվենցիմ»-ի սարսափները վերապրած «կենդանի օրինակները» դադարեն գոյություն ունենալ:
Աղջիկն ավելացրել է, որ գիտակցում է իր գործողությունների անօրինականությունը, սակայն ամենևին չի զղջում արածի համար:
«Զգում էի, որ սա այն է, ինչ պետք է անել: Միլիոնավոր մարդիկ սպանվել են մեկ երկրի բարոյականության օրենքներով: Եվ եթե օրենքներն այդպիսին են, ես կարող եմ գնալ այնտեղ և գործել իմ կանոնների համապատասխան», - եզրափակել է նա:
Բայդսի ցուցահանդեսը փակվել է, երբ քոլեջում իմացել են գողության մասին, և նրան բացատրություն տալու նպատակով հրավիրել են զրույցի: Ընդ որում, արվեստի ֆակուլտետի դեկան Գաբի Կլեսմերն աջակցել է ուսանողուհուն՝ նշելով, որ ամբիոնը ձգտում է «ստեղծագործության, մշակույթի, հայացքների և պատկերացումների ազատության»:
Թանգարանի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտնել են աղջկա դեմ հայց ներկայացնելու մասին, ինչպես նաև հույս հայտել, որ գողացված առարկաները կվերադարձվեն:
tert.am
10:05
09:49
09:33
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02