Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է բլոգեր Ալեքսանդր Լապշինի քրեական գործով դատավարությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Դատական նիստում ելույթ է ունեցել ամբաստանյալի փաստաբան Էդուարդ Չերնին՝ դատարանին խնդրելով Լապշինին արդարացնել. «Լապշինի գրառումները զուտ տեղեկատվական բնույթ են ունեցել: Նա իր գրառումներում Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման կոչեր չի արել: Փորձագիտական եզրակացությամբ դա չի հաստատել»:
Այնուհետեւ վերջին խոսք է տրվել Ա.Լապշինին, որը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, սակայն կատարածի համար զղջում է. «Ես համաձայն չեմ մեղադրանքների հետ: Ես 126 երկրներում եմ եղել: Ինձ մեղավոր չեմ համարում: Ես ոչ մեկին ոչ մի կոչ չեմ արել: Ադրբեջանցի ժողովրդի առջեւ իմ մեղքը միայն բարոյական է, եւ ոչ մի դեպքում իրավական հարթության մեջ չէ: Հասկանում եմ, թե Ադրբեջանի համար Ղարաբաղը որքան կարեւոր է: Սակայն ես ոչ մի պայմանով հայկական իշխանությունների հետ հանցավոր կապի մեջ չեմ մտել»:
Դատական նիստը կշարունակվի վաղը, որի ժամանակ կհրապարակվի դատավճիռը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դատախազն առաջարկել է Լապշինին դատապարտել 6,5 տարի ժամկետով ազատազրկման՝ պատիժը կրելով ընդհանուր ռեժիմի գաղութում:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02