Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր զեկուցել է Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքը՝ այդ թվում անդրադառնալով սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին և ոլորտում ակնկալվող համակարգային փոփոխություններին:
Նախարար Ասատրյանը կենսաթոշակների, նպաստների և դրամական այլ վճարների ոլորտում իրականացված աշխատանքների հետ կապված ներկայացրել է հատկապես կենսաթոշակառուների տվյալների ճշտման (ցուցակների մաքրման), ոլորտի տեղեկատվական ենթակառուցվածքների կատարելագործման, առանձին կատեգորիայի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող գումարների բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նախարարը նշել է նաև, որ ծախսերի հասցեականությունը բարձրացնելու նպատակով վերանայվել են ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության նպաստների նշանակման (վճարման) պայմաններն ու կարգը:
Հանրապետության Նախագահը հանձնարարել է արագացնել աշխատանքները աշխատանքային ստաժի հաշվառումը ևս հստակեցնելու, հնարավոր պատահական կամ միտումնավոր սխալները նվազեցնելու, պատասխանատվությունը բարձրացնելու, ինչպես նաև քաղաքացիներին առցանց մատուցվող սոցիալական ծառայությունների շրջանակը ընդլայնելու ուղղությամբ:
Արտեմ Ասատրյանը զեկուցել է, որ արմատապես վերանայվում են ընտանիքի անապահովության գնահատման և սոցիալական աջակցության տրամադրման մեթոդաբանությունն ու մոտեցումները, որի հիմքում ընկած է ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովումն ու սոցիալական աջակցության ծրագրերի հասցեականության բարձրացումը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի զեկույցը ներառել է նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում ձևավորվող նոր համակարգի ուղղությամբ իրականացվող աշխատանքը, որը նախատեսում է փաստաթղթային փորձաքննության եղանակով հաշմանդամության սահմանում, հաշմանդամության նոր մոդելի կիրառում, ինչը հնարավորություն կտա ներդնել հիվանդությունը հաշմանդամությունից տարանջատող չափորոշիչներ և գնահատված կարիքի հիման վրա տրամադրել անհրաժեշտ վերականգնողական ծառայություններ:
Անդրադառնալով երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ նախարար Ասատրյանը նշել է, որ մինչև 2017թ. ավարտը նախատեսվում է վերակազմակերպել նախարարության համակարգի 6 շուրջօրյա խնամքի հաստատությունները՝ դրանք դարձնելով երեխայի և ընտանիքի աջակցման ցերեկային կենտրոններ:
Նախարարը զեկուցել է նաև, որ ներկայումս հիմնովին փոփոխության է ենթարկվում աշխատանքային օրենսգիրքը, աշխատանքներ են իրականացվում ժողովրդագրական իրավիճակի դրական միտումների պահպանման և բացասական միտումների կանխարգելման նպատակով անհրաժեշտ ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորման ուղղությամբ՝ ի կատարումն անցյալ տարեվերջին Հանրապետության Նախագահի կողմից Ազգային անվտանգության խորհրդի նիստում ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկի (2009-2035թթ.) իրականացման վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ տրված հանձնարարականի:
Նախագահի հետ աշխատանքային հանդիպմանը Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախատեսվող ծրագրերը ևս, որոնք ենթադրում են նոր տեղեկատվական տեխնոլոգիաների, ինքնաշխատ համակարգերի և մոնիթորինգի ու գնահատման համակարգի ամբողջական ներդրում:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56