Հուլիսի 19-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժանմունք է ներկայացել 1988 թ. ծնված Կիմ Գ.-ն, որը հուլիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողները հուլիսի 19-ին, ժամը 18.35-ին, Ավանի Քուչակ թաղամասի թիվ 16/2 հասցեի մոտից բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Ռոբերտ Ն.-ին, որը հուլիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:
Հուլիսի 19-ին, ժամը 7.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ «Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Էդվարդ Ջ.-ն, որը 2016թ. նոյեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի (խարդախության փորձ) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 19-ին, ժամը 11.00-ին, բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Էդուարդ Շ.-ն, որը հուլիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Հուլիսի 19-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի և անձնագրային խմբի ծառայողները բաժին բերման են ենթարկել 1981 թ. ծնված Սիմոն Թ.-ին, որը հետախուզվում էր ՌԴ Սախայի Հանրապետության ՆԳՆ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 264`1 հոդվածի /ճանապարհատրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները խախտելը/ մեղադրանքով:
Հուլիսի 19-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ոստիկանության Արմավիրի մարզային վարչության վետերանների հետ համատեղ անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Էդիկ Խ.-ն, որը հուլիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերի մեղադրանքով:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 19-ին, ժամը 17.10-ին, բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Նվեր Հ.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 26-ից ՌԴ ՆԳՆ Սվերդլովսկի մարզի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 260 հոդվածի (ապօրինի ծառահատում) 3-րդ մասի մեղադրանքով:
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 19-ին, ժամը 10.10-ին, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 22 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Դավիթ Գ.-ն, որը ապրիլի 11-ից Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 19-ին, ժամը 18.40-ին, Սևքար գյուղի իրենց տան բակից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Աննա Հ.-ն, որը հուլիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասի, 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56