Արցախի ընտրությունների հարցում որևէ անակնկալ չկար. չկար մրցակցություն և արդյունքն էլ կանխատեսելի էր. այսօր հրավիրված ասուլին նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, անդրադառնալով Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններին, որոնց արդյունքով որպես Արցախի Հանրապետության անցումային փուլի նախագահ ԱԺ-ն ընտրեց Բակո Սահակյանին:
Քաղաքագետը համաձայն չէ այն դիտարկման հետ, թե նման ընտրությունները միջազգային հանրությունը կդիտարկեն որպես Արցախի դեմոկրատական զարգացման ուղղուց շեղում:
«Արցախը չի ապրում այնպես, որ դուր գա, կամ չգա որևէ մեկին, պետք չէ մեկին դուր գալ, դա գործընթաց է, որը տեղի է ունենում պայմանավորված արցախյան ներքին հարցերով, որը վերջին տարիներին բոլորովին այլ ուղղությամբ է շարժվում»,- ասաց նա:
Ըստ քաղաքագետի, եթե մի քանի տարի առաջ հույս կար, որ Արցախի ժողովրդավարական ուղին կարող է միջազգային հանրությունը որպես հարցի լուծում դիտարկել, այսօր այդ հույսը չկա:
«Այսօր արդեն բոլորն են հասկանում, որ միջազգային հանրությունը հայերի, Ղարաբաղի փոխարեն հարցը չեն լուծի, այսինքն՝ եթե դու լավն ես, դրա համար քեզ որևէ մեկը կոնֆետ չի տա»,-ասաց նա:
Իսկանդարյանի խոսով՝ այսօր Արցախում կա վտանգի զգացում և դրա համար լայն կոնսոլիդացիա է պետք, իսկ այդ պայմաններում նման որոշումներով ավելի հեշտ է կազմակերպել, այսինքն՝ հասարակության էլիտան նման որոշման գնաց ներքին խնդիրներով պայմանավորված:
Ինչ վերաբերում է ժողովրդավարության առումով Արցախի և Ադրբեջանի համեմատականին, ապա քաղաքագետը նշեց, որ դրանք առավել քան անհամեմատելի են:
«Ղարաբաղը Ադրբեջանի հետ անհնարին է համեմատել, Ադրբեջանը ոչ թե Անդրկովկաս է,այլ Միջին Արևելք՝ իր նավթային հոսքերով»,- ասաց նա:
Խոսելով սամին տիրող իրավիճակից՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ իհարկե դա ընտրություններով պայմանավորված չէր: «Այն, ինչ տեղի է ունենում շփման գծում, Ադրբեջանում ընդունված որոշում է, որը ո՛չ այսօր, ո՛չ էլ երեկ է որոշվել, դա ստրատեգիա է՝ պարբերաբար լարվածություն հրահրել սահմանին: Ադրբեջանը լայնածավալ գործողությունների չի գնում, բայց բանակցություններ էլ չի դիտարկում որպես խնդրի լուծում և դա հաշվի առնելով նման վիճակը կշարունակվի»,- ասաց նա:
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02