ՀՀ սփյուռքի նախարարը անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ում հարց բարձրացնել՝ ընդունելու սփյուռքի մասին հռչակագիր, այնուհետև՝ սփյուռքի մասին կոնվենցիա: Կոնվենցիայի շնորհիվ սփյուռքի իրավունքներն ու կապերը կպաշտպանվեն միջազգայնորեն: Նախարարն այս մասին խոսեց հուլիսի 21-ին «Սփյուռք» ամառային դպրոցի Հայոց լեզվի արագացված ուսուցման, Հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստման դասընթացների, ինչպես նաև ՀՀ ԿԳՆ ուսուցիչների վերապատրաստման դասընթացի մասնակիցների հետ կայացած հանդիպմանը:
«Հայերն ունեն աշխարհի ամենատարածված սփյուռքը՝ աշխարհի 118 երկրում: Այդ է պատճառը, որ ուզում ենք ՄԱԿ-ի առաջ հարց բարձրացնել՝ ստեղծելու աշխատանքային խումբ, որ կընդունի սփյուռքի մասին հռչակագիր ու կոնվենցիա: Այդ դեպքում՝ ոչ մի պետություն չի խախտի սփյուռքահայերի իրավունքները»,-ասաց նախարարը:
Նախարարը կարևորեց նաև սփյուռքահայերի երկքաղաքացի լինելու փաստը: Այսօր սփյուռքից մոտ 100.000 մարդ երկքաղաքացի է դարձել: «Կարծում եմ՝ այդ թիվը դեռ քիչ է: Կարևոր է հայրենիք գալ ազատորեն: Ուզում եմ, որ դուք մյուսներին օրինակ ծառայեք՝ դառնալու երկքաղաքացի»,-ասաց Հրանուշ Հակոբյանը:
Մասնակիցները դիտեցին նաև սփյուռքի նախարարության ծրագրերի ու դրանց արդյունքների մասին պատմող ֆիլմ: Հրանուշ Հակոբյանը նշեց, որ կրթական ծրագրերից բացի, նախարարությունը նաև կազմակերպում է ուսուցիչների հանդիպումներ պետական, հասարակական-քաղաքական գործիչների հետ: Կազմակերպվում են նաև այցելություններ տեսարժան վայրեր, թանգարաններ: Փորձի փոխանակման առումով կարևոր են նաև դպրոցներ կատարած այցերը:
Հայաստանը սփյուռքում ունի 38 համահայկական կազմակերպություն, 724 եկեղեցի, 1004 դպրոց, 34 թանգարան, 103 հայագիտական կենտրոն, 637 մշակութային կենտրոններ, իսկ 40-ից ավելի երկրներում գործում է 300-ից ավելի ԶԼՄ: Ամենաշատ կառույցներ ունենք ԱՊՀ երկրներում, Վրաստանում, Հյուսիսային Ամերիկայում, Արևելյան Եվրոպայում, Թուրքիայում: Մերձավոր և Միջին Արևելքում ունենք 104, Արևելյան Ասիայում՝ 2, Ավստրալիայում՝ 8, Աֆրիկայում՝ 6 դպրոց:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02