Պատմության մեջ առաջին անգամ էլեկտրականության ոլորտը ունեցել է ավելի շատ ներդրումներ, քան նավթի ու գազի ոլորտները: Դա խրախուսում է մաքուր էլեկտրաէներգիայի և էլեկտրական ավտոմեքենաների զարգացումը, սակայն դեռևս վաղաժամ է տալ վերջնական գնահատականներ:
«Եթե անգամ յուրաքանչյուր վարորդ գնի հիբրիդ տեսակի ավտոմեքենա, իրականությունն այն է, որ մենք շարունակելու ենք օգտագործել նավթ ու գազ, և դրանց նկատմամբ պահանջարկը հաջորդ 10-25 տարիներին կմեծանա»,- ասում է Ֆիլ Ֆլինը Fox Businessցանցից:
Չնայած այլընտրանքային էներգիայի զարգացմանը՝ Էներգետիկայի միջազգային գործակալությունը ընդգծում է, որ արդյունահանվող վառելիքը շարունակում է բավարարել համաշխարհային էներգետիկ պահանջարկի 80 տոկոսը: Ժամանակի ընթացքում, ըստ փորձագետի, իրավիճակը կփոխվի, սակայն այս պահին կարճաժամկետում նա կանխատեսում է նավթի գների աճ, քանի որ նվազել է նավթի առաջարկը, իսկ զարգացող աշխարհում աճել է պահանջարկը մատչելի նավթի նկատմամբ:
«Կարծում եմ՝ տարվա վերջին մեկ տակառը կարժենա 60 դոլար: Չի բացառվում, որ այլ հանգամանքներում գներն ավելի շատ աճեին»,- նշում է Ֆլինը:
Իրավիճակը նավթի շուկայում մնում է անկայուն: Այս տարի գրանցվել է նավթի գների 20 տոկոսանոց անկում՝ չնայած նավթի արդյունահանումը օրական 1,8 միլիոն տակառով նվազեցնելու OPEC-ի ջանքերին:
Վերլուծաբանների կարծիքով, սակայն, համաշխարհային պահանջարկի նվազեցումն ու ԱՄՆ-ի ակտիվացումը նավթի արդյունահանման հարցում կազդի նավթի ոլորտի ներդրումների վրա:
«Ներդրումները կնվազեն՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների կողմից նավթի արդյունահանումն ու արտահանումը: Չեմ կարծում, որ նավթի գներն աճեն 55 դոլարից ավելի, և դա իր ազդեցությունը կթողնի բորսաներում էներգետիկ ոլորտի ակցիաների վրա»,- ընդգծում է Քեյֆ Բլիսը Cuttoner & Co կորպորացիայից:
Ֆիլ Ֆլինը, սակայն, համամիտ չէ այդ մոտեցմանը:
«Ընդամենը մի քանի տարի առաջ էր, նախքան ֆինանսական ճգնաժամը, որ մեկ տակառ նավթն արժեր 146 դոլար, և տնտեսության զարգացման պարագայում այդ գինը դժվարությամբ էր պահպանվում»,- հակադարձում է Ֆլինը:
Ֆլինը կարծում է դա կրկին տեղի կունենա, և երբ դա տեղի ունենա, շատ նավթային ընկերություններ անակնկալի կգան: Նա կարծում է այդ ժամանակները բավականին մոտ են:
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
09:01
23:01
21:31
18:51
18:28
18:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44