Առաջիկա մի քանի տարվա ընթացքում Ծաղկաձորում ժամանցի մեծ կենտրոն կկառուցվի, որը կունենա կինոթատրոն, սահադաշտ և հաճելի հանգիստ անցկացնելու համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ:
«2012 թվականին եմ ընտրվել Ծաղկաձորի քաղաքապետ, սակայն տեղի բնակիչ եմ ու իմ աչքով եմ տեսնում, թե ինչպես է օր օրի մարդկանց հետաքրքրությունը մեծանում մեր քաղաքի հանդեպ: Դրանում մեծ դերակատարություն ունի նաև պետությունը, որը տարբեր ծրագրեր է իրականացնում Ծաղկաձորում զբոսաշրջությունը զարգացնելու համար»,-նշել է Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը:
Նրա խոսքով` վերջին տարիներին Ծաղկաձորում միայն նոյեմբեր-դեկտեմբերին են մարդիկ կարողանում շինարարական աշխատանքներ իրականացնել, քանի որ մյուս ամիսներին քաղաքը ակտիվ կյանքով է ապրում:
Ըստ քաղաքապետի` 2011, 2012, 2013 թվականներին Ծաղկաձոր են այցելել 80-100 հազար զբոսաշրջիկներ, իսկ այսօր նրանց թիվը հասնում է 800 000-ի՝ ներառյալ ՀՀ տարբեր շրջաններից Ծաղկաձոր ժամանած զբոսաշրջիկները: Նրանց թվում շատ են իրանցիները, որոնց գրավում են հայկական եկեղեցիները:
«Կարևորում եմ նաև տարբեր միջոցառումների, զանազան փառատոնների դերը Ծաղկաձորի ճանաչելիության ու զարգացման գործում: Դրանց շնորհիվ շատերը գոնե մեկ անգամ գալիս են մեզ մոտ ու լավ ժամանակ անցկացնում, ինչը նույնպես գովելի է: Հատկապես հետաքրքիր է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը, որի շնորհիվ միան մի քանի օրվա ընթացքում քաղաք է գալիս 5000 և ավելի մարդ: Հաճելի է ներկայացումներ դիտել Ծաղկունյաց հրապարակում, որտեղ տեղադրված է մնջախաղի մեծ վարպետ Լեոնիդ Ենգիբարյանի արձանը: Այն մթնոլորտն ավելի կոլորիտային է դարձնում»,- շեշտել է Հարությունյանը:
Նա ընդգծել է, որ իրենք հաշվի են առնում զբոսաշրջիկների դրական և բացասական կարծիքները քաղաքի մասին ու փորձում լրացնել բացերը: «Ցանկանում ենք լուծել և՛ տեղի բնակիչների, և՛ զբոսաշրջիկների զբաղվածության խնդիրը: Նախատեսում ենք ժամանցային կենտրոն բացել այստեղ, որը կներառի կինոթատրոն, սահադաշտ և ժամանցի այլ վայրեր: Ճանապարհների ասֆալտապատման հարցերն ենք կարգավորում ու կարծում եմ, որ երեք տարի հետո մենք ավելի հետաքրքիր Ծաղկաձոր կունենանք»,- նշեց նա:
Անդրադառնալով Ծաղկաձորի բնակիչների կեցության խնդիրներին` քաղաքապետն ասաց, որ նրանց մեծ մասը սեզոնային բիզնեսով է զբաղվում, և բնակիչների հոսքն արտերկիր շատ չէ:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02